Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Սթրեսը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. news.am

Սթրեսը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. news.am

Սթրեսը կարող է ո՛չ միայն անքնության, դեպրեսիայի, բարձր ջերմության պատճառ դառնալ, այլեւ զգալիորեն բարձրացնել  ապագայում Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Alzheimer Disease and Associated Disorders  ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:  

Ալցհայմերի հիվանդությունը ձեռքբերովի թուլամտության ամենատարածված ձեւերից է, որն ուղեկցվում է հիշողության կորստով եւ մտավոր կարողությունների նվազմամբ: Վերոհիշյալ հետազոտության հեղինակները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են  սթրեսի ենթարկվում, երկու անգամ ավելի հաճախ են բախվում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, որոնց թվին է պատկանում Ալցհայմերի հիվանդությունը:

Բարեբախտաբար, սթրեսը ռիսկի կարգավորվող գործոն է, նշել է հետազոտության հեղինակ բժիշկ Ռիչարդ Լիպտոնը:

Հետազոտողները վերլուծել են 70-ն անց ավելի քան  500 կամավորի տվյալներ: Հետազոտության սկզբում նրանցից ոչ մեկը հիշողության հետ կապված չափավոր կոգնիտիվ խախտումներ կամ ձեռքբերովի թուլամտության նշաններ չի ունեցել: Նրանց վիճակին հետեւել են  4 տարի շարունակ: Նրանց կյանքում սթրեսի մակարդակը գնահատել են Perceived Stress Scale-ի (PSS) միջոցով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսի բարձր մակարդակը նկատելիորեն բարձրացնում է հիշողության կորստի հետ կապված չափավոր կոգնիտիվ խախտումների եւ ձեռքբերովի թուլամտության ռիսկը: Սակայն, ինչպես նշում է Քեյթ Ֆարգոն  Alzheimer's Association-ից, այդ հետազոտությունը սոսկ ցույց է տալիս ձեռքբերովի թուլամտության եւ սթրեսի միջեւ որոշակի կապի առկայությունը, բայց չի ապացուցում, թե հենց սթրեսն է հանգեցնում ձեռքբերովի թուլամտության:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zitata.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ