Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է 10 րոպեում ախտորոշել ուղեղի կաթվածը. news.am

Նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է 10 րոպեում ախտորոշել ուղեղի կաթվածը. news.am

ԱՄՆ-ում յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ ուղեղի կաթված է ստանում, իսկ յուրաքանչյուր 4 րոպեում ինչ-որ մեկը մահանում է ուղեղի կաթվածից: Բայց, չնայած այդ խնդրի տարածվածությանը եւ արագ ախտորոշման անհրաժեշտությանը, մասնագետներին դեռեւս մոտավորապես երեք ժամ է պահանջվում ուղեղի կաթվածն ախտորոշելու համար: Սակայն վերջերս գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը հնարավորություն կտա ընդամենը 10 րոպեում հայտնաբերել ուղեղի կաթվածը:

Ուղեղի կաթվածի առավել տարածված տեսակը իշեմիկն է, որի դեպքում ուղեղի անոթները խցանվում են եւ արյան շրջանառությունը խանգարվում է: Ուղեղի կաթվածի այս տեսակի պարագայում, ինչպես բացատրել է Ռոյ Քոուենը  Baker Institute-ից, յուրաքանչյուր րոպեն կարեւոր է: Կան դեղեր, որոնք կարող են օգնել փրկելու հիվանդին մահից եւ հաշմանդամությունից, սակայն այդ դեղն անհրաժեշտ է տալ հնարավորինս շուտ, հակառակ դեպքում արդյունավետ չի լինի:

Ուղեղի կաթվածի ախտորոշման դեպքում բժիշկները, սովորաբար, հիմնվում են այդ հիվանդության ախտանիշների եւ նշանների վրա, ինչպես նաեւ հիվանդի բժշկական անամնեզի, զննման ու հետազոտությունների արդյունքների  (ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա եւ այլն): Այդ ամենը կարող է բավականին ժամանակ խլել:

Սակայն այժմ Cornell University’s Baker Institute for Animal Health-ի հետազոտողները նոր տեխնոլոգիա են մշակել, որի օգնությամբ հիվանդը կամ բուժքույրը կարող են հաշված րոպեների ընթացքում հիվանդի արյան մեջ հայտնաբերել ուղեղի կաթվածին բնորոշ կենսանշանները: 

Դրա համար մասնագետները կենդանիների եւ մարդկանց արյան շրջանառության մեջ հատուկ ֆերմենտներով նանոմասնիկներ են մտցրել`  նեյրոններին բնորոշ հատուկ էնոլազներ (NSE) փնտրելու համար:  Այդ կենսանշանները հայտնաբերելով` ֆերմենտները ցույց են տալիս նրանց տեղակայումը:   Առնետների վրա հետազոտությունը ցույց  է տվել, որ այդ տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է զարկերակի խցանումից հետո 1-6 ժամվա ընթացքում հայտնաբերել NSE-ի բարձր քանակը, այսինքն, հայտնաբերել խցանումը, որը սովորաբար հանգեցնում է ուղեղի իշեմիկ կաթվածի: Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը եւս ցույց է տվել մեթոդի արդյունավետությունը, այդ պատճառով գիտնականները ներկայում նախատեսում են իրենց մեթոդի կլինիկական փորձարկումներ սկսել, ինչն ապագայում գուցե օգնի ուղեղի այլ հիվանդություններ եւս հայտնաբերել, օրինակ` քաղցկեղ, ձեռքբերովի թուլամտություն եւ այլն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ