Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Դեղն առաջին անգամ ուղեղ են ներարկել գերձայնային ալիքների միջոցով. news.am

Դեղն առաջին անգամ ուղեղ են ներարկել գերձայնային ալիքների միջոցով. news.am

Կանադացի բժիշկները պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել են հեմատո-էնցեֆալիկ պատնեշը եւ քիմիաթերապեւտիկ դեղերը հասցրել անմիջապես ուղեղի հյուսվածքներին։

Հեմատո-էնցեֆալիկ պատնեշը (ՀԷՊ) բջջային ֆիլտր է արյունատար եւ կենտրոնական նյարդային համակարգերի միջեւ, որոնք ուղեղը պաշտպանում են այդ օրգանի իմունային համակարգի համար վտանգավոր մանրէների, տոքսինների եւ այլ վտանգավոր գործոնների ներթափանցումից։ ՀԷՊ-ի միջով ուղեղ են ներթափանցում միայն սնուցող նյութեր։ 

Ինչպես տեղեկացնում է The Motherboard պարբերականը, Սաննիբրուք համալսարանի հիվանդանոցի բժիշկները վիրահատություն են կատարել, որի ընթացքում քիմիաթերապեւտիկ դեղերը գերձայնային ալիքների միջոցով հաղթահարել են ՀԷՊ-ը։ Նրանք դեղը մտցրել են ներերակային եղանակով, օդի փոքրիկ պղպջակների հետ միասին, իսկ հետո պղպջակներին ստիպել լայնանալ եւ փքվել ուղեղի ստորին հատվածներում։ Այդպես բժիշկները ՀԷՊ-ի բջիջների ցանցում փոքրիկ  «անցքեր» են ստեղծել, որպեսզի դեղը հասներ ուղեղին։ Պղպջակները մնում են արյունատար համակարգում եւ անհետանում մի քանի րոպե անց՝ հասնելով մինչեւ թոքերը։ Իսկ ՀԷՊ-ում անցքերը փակվում են 8-12 ժամ անց։

Եթե հետագա փորձարկումները հաստատեն այդ բուժման արդյունավետությունը, արմատականորեն կընդլայնվեն բժիշկների՝ ուղեղի հիվանդությունները բուժելու հնարավորությունները։ Առայժմ ՀԷՊ-ի պատճառով բժիշկները ստիպված են լինում հիվանդներին դեղերի հսկայական չափաբաժիններ նշանակել՝ հույս ունենալով, որ դրանց ինչ-որ մասը կհասնի ուղեղին (համաձայնելով կողմնակի հետեւանքներին)։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ