Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հոգեբանական լուրջ ապրումները կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության. 1in.am

Հոգեբանական լուրջ ապրումները կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության. 1in.am

Medical News Today-ի փոխանցմամբ՝ սկզբունքորեն սթրեսն արդեն իսկ շաղկապել են Ալցհեյմերի հիվանդության հետ, սակայն մինչև վերջերս գիտնականները չեն կարողացել հայտնաբերել այդ կապի հիմքը։ Ֆլորիդայի համալսարանի աշխատակիցները լույս են սփռել տվյալ հարցի վրա։

Պարզվել է, որ ի պատասխան սթրեսի՝ ուղեղի արձակած հորմոնը մեծացնում է սպիտակուցի արտադրությունը, ինչը կապված է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ։ Ելնելով դրանից՝ գիտնականները որոշել են ստուգել հակամարմնի աշխատանքը, որն արգելափակում է սթրեսային հորմոնն ու վտանգավոր սպիտակուցը։

Գիտնականները վերլուծել են կրծողների ուղեղը, որոնց ենթարկել են սուր սթրեսի, և պարզել, որ նրանց ուղեղներում մեծ չափով կուտակվում է բետա-ամիլոիդային սպիտակուց, ինչը կապված է Ալցհեյմերի հիվանդության հետ։ Ուղեղում կուտակված այդ սպիտակուցը խանգարում է նեյրոնային շղթաների նորմալ աշխատանքին։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. psyfeo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ