Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Աշխարհում գրեթե 47 միլիոն մարդ տառապում է տկարամտությամբ. med.news.am

Աշխարհում գրեթե 47 միլիոն մարդ տառապում է տկարամտությամբ. med.news.am

Այս պահին աշխարհում գրեթե 47 միլիոն մարդ ապրում է դեմենցիայով՝ տկարամտությամբ, հայտնում են Alzheimer’s Disease International-ի հետազոտողները։ Համեմատության համար ասենք, որ 2009 թ․ դեմենցիայով ընդամենը 35 միլիոն մարդ է տառապել։

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ եթե բժշկության մեջ այս բնագավառում առաջընթաց չլինի, ապա այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը յուրաքանչյուր քսան տարին մեկ կկրկնապատկվի։

Հետազոտողների  հրապարակած զեկույցը հայտնում է այն մասին, որ դեմենցիայով տառապող մարդկանց 58 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։ Նրանց խոսքով՝ մինչեւ 2050 թ․ հիվանդների գրեթե կեսը կլինի Ասիայի բնակիչ։ Ակնկալվում է, որ բնակչության ծերացմանը զուգահեռ նրանց թիվը   կաճի, իսկ բժիշկներն ամեն տարի նորանոր դեպքեր կբացահայտեն։ Իսկ առայժմ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում է դեմենցիայի 7․7 միլիոն նոր դեպք։

Փորձագետների գնահատականներով՝ դեմենցիայի բուժման արժեքը երեք տարվա ընթացքում կարող է հասնել 1 տրիլիոն դոլարի։ Նրանք կոչ են անում կառավարություններին նոր օրենքներ ընդունել հիվանդների բուժման պայմանների բարելավման նպատակով։

Առ այսօր դեմենցիայի ոչ մի բուժում չկա, իսկ բոլոր հասանելի դեղերն ուղղված են միայն ախտանիշների ժամանակավոր վերացմանը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.telegraph.co.uk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ