Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նյարդային բջիջները վերականգնվում են, բայց դրական տրամադրության դեպքում. 1in.am

Նյարդային բջիջները վերականգնվում են, բայց դրական տրամադրության դեպքում. 1in.am

Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ մարդու նյարդային բջիջները կարող են վերականգնվել ցանկացած տարիքում: Այս մասին հայտնում է 03info.com-ը:

Մարդու գլխուղեղի զարգացման խնդիրները քննարկվել են Սանկտ Պետերբուրգում հոգեբույժների միջազգային կոնգրեսում: Մարդու ուղեղը զարգանում է ամբողջ կյանքում, ինչը գլխուղեղի բջիջներին հնարավորություն է տալիս վերականգնվել պայմանով, որ դրա համար բարենպաստ միջավայր կստեղծվի՝ դրական հուզական տրամադրվածություն:

Երկար տարիներ կանադացի գիտնականներն ուսումնասիրել են 100 տարեկանն անց միանձնուհիներին: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայով ուղեղի պարբերական հետազոտության արդյունքում արձանագրվել է ուղեղի կառուցվածքն ու դրանց հաղորդունակությունը: Գիտնականները դա բացատրում են այդ կանանց կենսակերպով և մտածողությամբ. միանձնուհիները համեստ են, ապրում են իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ և մարդանց դեպի լավը փոխվելու աղոթքներով:

Նյարդային բջիջների գլխավոր քայքայիչը սթրեսն է, որը նաև ճնշում է ուղեղի ռեգեներացիայի կարողությունը:

Ոչինչ այնպես չի նպաստում նյարդային բջիջների վերականգնմանը, ինչպես խնդիրը, որը լուծում է ստացել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.wofwom.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ