Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ոչ ստերոիդային ցավազրկողներն ավելի հավանական են դարձնում կաթվածը. med.news.am

Ոչ ստերոիդային ցավազրկողներն ավելի հավանական են դարձնում կաթվածը. med.news.am

Տարածված ցավազրկողներն, օրինակ, իբուպրոֆենն ու նապրոքսենը, ավելի հավանական են դարձնում կաթվածը: Այս մասին  հայտնում է ամերիկյան Food and Drug Administration-ը (FDA): Մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս զգուշությամբ օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները՝ հատկապես, եթե նախկինում արդեն սրտի նոպա են ունեցել:

Վերջին տվյալների համաձայն՝ կաթվածների հավանականությունն աճում է այս միջոցների նույնիսկ կարճատեւ օգտագործումից հետո: Ավելի մեծ են ռիսկերը բարձր զարկերակային ճնշում ու սրտի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ: Սական կաթվածի հետ կարող են բախվել նույնիսկ առողջ սիրտ ունեցող մարդիկ:

«Նախկինում ենթադրվում էր, որ այս դեղերը կարող են կաթվածների պատճառ դառնալ, այժմ պնդում են, որ դրանք, իսկապես, ավելի հավանական են դարձնում կաթվածը», - նշեց Էրիկ Պախոնը՝ FDA ներկայացուցիչը:

Նոր տվյալների համաձայն՝ մարդիկ պետք է հնարավորինս չընդունեն ոչ ստերոիդային հակաբորբոքային նյութեր պարունակող մի քանի դեղեր: Ի դեպ, հետաքրքիր է, որ ասպիրինը, չնայած նրան, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց է, կաթվածի հավանականության վրա չի ազդում:

FDA մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ծանոթանալ դեղերի հրահանգի հետ ու պարզել. պարունակու՞մ են դրանք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, թե՝ ոչ:

Մոտ ապագայում FDA-ն կպահանջի, որ դեղարտադրողները թարմացնեն ոչ ստերոիդային դեղերի հակացուցումների ու կողմանկի ազդեցության ցանկը՝ անկախ այն հանգամանքից, դրանք դեղատներից ձեռք են բերվում առանց դեղատոմսի, թե՝ դեղատոմսով:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. simptom.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ