Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

3D նեյրոնները կարող են օգնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց. med.news.am

3D նեյրոնները կարող են օգնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց. med.news.am

Լյուքսեմբուրգի համալսարանի գիտնականները նեյրոնների 3D մոդել են ստեղծել: Այդ նեյրոնները կարող են օգնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին:

Այս նեյրոնների կորուստը դանդաղ, սակայն անդառնալի գործընթաց է, եւ եղած դեղերը չեն կարող գոնե ժամանակավորապես կասեցնել այն:

Այժմ գիտնականներն այս բջիջների եռաչափ մոդել են ստեղծել: Նախկինում գիտնականներն արդեն իսկ ունեին նեյրոնների մոդելների աճեցման տեխնոլոգիա, սակայն այդպիսի բջիջների մեծ մասը երկչափ են, եւ աճեցվում են Պետրի բաժակում:

Այժմ գիտնականները կարողացան աճեցնել նեյրոնները գելի մեջ, որն ապահովում է բնական եռաչափ մոդելի ավելի որակյալ տարբերակ: Հետազոտության հեղինակները համոզված են, որ այս համակարգը կարող է նկատելիորեն արագացնել Պարկինսոնի բուժման թերապեւտիկ ագենտների  ձեւավորումը, քանի որ այն այն ի զորու է նեյրոնների՝ ուղեղում կենսագործունեության ավելի բնական միջավայր վերարտադրել:

Այս մոդելը նաեւ շատ ավելի էժան է լաբորատոր փորձարկումներում: Գիտնականներն այժմ պլանավորում են ստուգել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդների բջիջներն ու պարզել հնարավոր ակտիվ դեղագործական միացությունների առկայությունը:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Lab on a Chip ամսագրում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ