Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Պարկինսոնի հիվանդությունը սկսվում է աղեստամոքսային համակարգում. med.news.am

Պարկինսոնի հիվանդությունը սկսվում է աղեստամոքսային համակարգում. med.news.am

Պարկինսոնի հիվանդությունը, հավանաբար, սկսվում է աղեստամոքսային համակարգում, իսկ այնուհետեւ հասնում ուղեղին՝ թափառող նյարդի միջոցով, կարծում են Օրխուս համալսարանի ֆին գիտնականները եւ համանուն համալսարանական կլինիկայի ներկայացուցիչները:

Նրանց խոսքով՝ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնության մոտ այս հիվանդության ախտորոշումից առաջ աղեստամոքսային համակարգի հետ խնդիրներ են եղել: Մասնավորապես, ինչպես նշեց առաջատար հետազոտող Էլիզաբեթ Սվենսոնը, այս մարդիկ երկար ժամանակ փորկապ են ունեցել: Այս բացահայտումը, նրա խոսքով, կարող է խոսել նյարդաբանական ու գաստրոէնտերոլոգիական խնդիրների միջեւ եղած կապի մասին:

Հետաքրքիր է նաեւ, որ վնասված թափառող նյարդով մարդկանց մոտ (որը ի հայտ է եկել, օրինակ, խոցի բուժումից հետո) Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը նվազում էր 20 տոկոսով: Սակայն այն հիվանդները, որոնց մոտ վնասված է եղել նյարդի միայն փոքր հատվածը, պաշտպանված չէին Պարկինսոնից:

Բժիշկ Սվենսոնի պնդմամբ՝ եթե այս ենթադրությունը ճիշտ է ու Պարկինսոնի հիվանդությունն, իսկապես, սկսվում է աղեստամոքսային համակարգում եւ տարածվում թափառող նյարդի միջոցով, ապա այն մարդիկ, որոնց այդ նյարդը վնասված է, ավելի են պաշտպանված հիվանդությունից, քան մնացած բոլորը:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Annals of Neurology ամսագրում:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ