Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մարդկային ուղեղը քայքայում է ինքն իրեն՝ սովորելու համար. գիտնականներ. 1in.am

Մարդկային ուղեղը քայքայում է ինքն իրեն՝ սովորելու համար. գիտնականներ. 1in.am

ԱՄՆ-ի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում պարզել են, որ մարդկային ուղեղը քայքայում է ինքն իրեն, որպեսզի սովորելու հնարավորություն ունենա: Այս մասին հայտնում է informing.ru-ն:

Մասնագետների խոսքով՝ այդ հայտնագործությունը թույլ կտա գիտությանն ավելի լավ հասկանալ ուղեղի կողմից նոր տեղեկատվության յուրացման գործընթացը, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ժամանակի ընթացքում այդ օրգանը բերում են քայքայման:

Նշվում է, որ տվյալ մեխանիզմի ավելի լավ ըմբռնումը գիտնականներին կօգնի նոր մեթոդներ մշակել՝ կանխելու այնպիսի հիվանդություններ, ինչպիսին Ալցհեյմերն է։

Ինչպես հայտնի է, ինչ-որ նոր բան սովորելու ընթացքում մեր ուղեղի բջիջները քայքայում են իրենց ԴՆԹ-ն և առաջացնում վնասվածքներ, որոնք նեյրոնները պետք է անմիջապես ուղղեն՝ հաստատել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Այդպիսի գործընթացն ընկած է սովորելու և հիշողության հիմքում:

Երիտասարդ տարիքում ուղեղի բջիջները քայքայվում և վերականգնվում են շատ արագ, բայց արդեն հասուն տարիքում այդ գործընթացն այդքան արագ տեղի չի ունենում, և վնասը կուտակվում է: Հետևաբար, վատթարանում է հիշողությունը, և առաջանում են տարբեր հիվանդություններ, որոնք կախված են ուղեղի դիսֆունկցիայի հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. prikoloff.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ