Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

ԱՄՆ-ում մարդու ցանկությունները գուշակող ձեռքի պրոթեզ են ստեղծել. 1in.am

ԱՄՆ-ում մարդու ցանկությունները գուշակող ձեռքի պրոթեզ են ստեղծել. 1in.am

Նեյրոֆիզիոլոգների և կիբեռինժեներների թիմը ձեռքի յուրահատուկ պրոթեզ է մշակել, որը միանում է ուղեղում ցանկությունների կենտրոնին և գուշակում մարդու մտքերը: Թիմը հաջողությամբ ստուգել է դրա աշխատանքը ամբողջովին կաթվածահար մարդու վրա, հայտնում է RIA Novosti-ն:

 

«Երբ դուք շարժում եք ձեռքը, չեք մտածում, թե որ մկաններն է պետք «միացնել», և ինչպես իրականացնել գործողությունը, չեք մտածում այն մասին, որ պետք է բարձրացնել ձեռքը, մեկնել այն, մոտեցնել բաժակին, բռնել այն և այլն: Դրա փոխարեն՝ ձեր գլխում պարզ ցանկություն է հայտնվում՝ ես ուզում եմ ձեռքս վերցնել այդ ջրով բաժակը: Մեր փորձերում մենք կարողացել ենք վերծանել այդ ցանկությունները»,- ասում է Ռիչարդ Անդերսենը Փասադենայում Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից:

 

Գիտնականները կարողացել են համակարգչին սովորեցնել գուշակել մարդու ցանկություններն ու մտադրությունները՝ հետևելով ուղեղի հատուկ մասի՝ այսպես կոչված հետևի գագաթային կեղևի աշխատանքին, որը պատասխանատու է ֆիզիկական շարժումների հետ կապված մտադրությունների իրականացմանը:

 

Գիտնականները բացատրում են, որ ուղեղի այդ մասը յուրատեսակ «հրամանների կենտրոնի» դեր է կատարում, որը վերլուծում է արտաքին միջավայրի մասին ազդանշանները, որոնք այն ստանում է լսողության, տեսողության և հոտառության կենտրոններից: Այն այդ տեղեկությունն օգտագործում է իր առջև դրված առաջադրանքի կատարման համար և հրամանների խմբի ձևավորման «ծրագրի» մշակման համար, որոնք նա ուղարկում է իր «ենթականերին»՝ շարժման կենտրոն և ուղեղի այլ մասեր:

 

Գիտնականները ենթադրել են, որ հետևի գագաթային կեղևի ակտիվությանը երկար հետևելը կարող է համակարգչին և դրան միացված կիբեռվերջույթին սովորեցնել ճանաչել մարդու ցանկությունները և կատարել դրանք՝ օգտագործելով հրամանների ոչ կենսաբանական, այլ ավանդական կիբեռնետիկ խմբեր:

 

Այդ գաղափարով առաջնորդվելով՝ գիտնականները դիմել են 34-ամյա ամերիկացի Էրիկ Սորտոյի օգնությանը, որն ամբողջովին կաթվածահար է եղել ավելի քան 10 տարի առաջ: Գիտնականները միկրոչիպ և մի քանի հարյուր էլեկտրոդների հավաքածու են ներդրել նրա հետին գագաթային կեղեևում և մի քանի շաբաթ հետևել կեղևի այդ մասի ակտիվությանը:

 

Որոշ ժամանակ հետո գիտնականներին հաջողվել է այդ ուսումնասիրությունների հիման վրա հատուկ ծրագիր ստեղծել, որը վերլուծել է հետին գագաթային կեղևում ակտիվության «նկարը» և փորձել է գուշակել հաշմանդամի մտքերը:

 

Գիտնականների խոսքով՝ անցած օրերի և շաբաթների ընթացքում Սորտոն սովորել է ո՛չ միայն ձեռքը շարժել ցանկացած ուղղությամբ, այլև նրան ստիպել մի շարք բարդ գործողություններ կատարել՝ ձեռքը վերցնել գարեջրով շիշն ու այն մոտեցնել բերանին, սեղմել զրուցակցի ձեռքը և այլն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ