Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կինը չի կարողանում օգտվել ժամացույցից՝ ուղեղում լիմոնի մեծությամբ խոռոչ ունենալու պատճառով. 1in.am

Կինը չի կարողանում օգտվել ժամացույցից՝ ուղեղում լիմոնի մեծությամբ խոռոչ ունենալու պատճառով. 1in.am

Ամերիկյան Պորտլենդ քաղաքի 26-ամյա բնակչուհի Քոուլ Քոենը մանկության տարիներից ունցել է խնդիրներ մաթեմատիկայի, տարածության մեջ կողմնորոշվելու և այլ հարցերում: Պարզվել է, որ աղջկա ուղեղում կա կիտրոնի մեծության խոռոչ, հաղորդում է NY Post-ը:

 

Չնայած աղջիկը դպրոցում լավ էր անգլերենից և գրականությունից, սակայն նա չէր կարողանում հասկանալ մաթեմատիկական հասարակ խնդիրները, չէր կարողանում օգտվել ժամացույցից ու թվերից, որոշել առարկաների հեռավորությունն իրենից, որի հետևանքով միայնակ չէր կարողանում անցնել ճանապարհը:

 

Երբ նրան խորհուրդ են տալիս անցնել ուղեղի հետազոտություն, արդյունքում պարզվում է, որ աղջկա ուղեղում կիտրոնի կամ տասնամյա երեխայի բռունցի չափ խոռոչ կա, որը լցված է ուղեղային և ողնուղեղային լուծույթով:

 

Բժիշկները հայտնել են, որ սա չափազանց հազվագյուտ հիվանդություն է, և որի բուժումը հայտնի չէ: Այդ ժամանակվանից, չնայած Քոուլը սկսել է ընդունել ավելի շատ դեղեր, բայց նա նաև գրել է մի գիրք այն մասին, թե ինչպես է կյանքը, երբ մարդու գլխում կա խոռոչ: Ստեղծագործությունը կոչվում է «Դեպք գլխի հետ. իմ ուղեղը և այլ հրաշքներ» (Head Case: My Brain and Other Wonders): Ամերիկուհու գիրքը դարձել է բեստսելեր: Ներկայումս բժիշկները փնտրում են նոր ուղիներ նրա հիվանդության դեմ պայքարելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ