Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ուսումնասիրողները հասկացել են, թե ինչպես է հարկավոր վերականգնել նյարդային բջիջները. 1in.am

Ուսումնասիրողները հասկացել են, թե ինչպես է հարկավոր վերականգնել նյարդային բջիջները. 1in.am

Գիտնականներն աքսոնների ուղղորդման գործընթացի առանձահատկություններ են հայտնաբերել, որոնք նրանց կօգնեն միջոցներ մշակել վնասված նյարդային բջիջները վերականգնելու համար, հաղորդում է PLoS Biology ամսագիրը:

 

Որպեսզի աքսոնն անհրաժեշտ տեղեկատվություն հասցնի անհրաժեշտ տեղը, օրգանիզմն օգտագործում է աքսոնային ուղղորդման մեխանիզմը, երբ հատուկ ազդանշանային մոլեկուլներն աքսոններին ցույց են տալիս դրանց նշանակետը:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրեն տրված ազդանշանը ճանաչելու աքսոնի ունակությունը կախված է սպիտակուցի խտացումից, և այդ դեպքում շղթային ևս մեկ բջիջ է միանում, որը «հետևում է» ազդանշանին: Որոշ դեպքերում աքսոնը միանգամից մի քանի բջիջներից հրամաններ է ընկալում և ենթարկվում է միայն նրան, որը առավել չափի սպիտակուց է արտազատում: Գիտնականները համոզված են, որ իրենց ստացած արդյունքներն ուսումնասիրողներին կօգնեն օրգանիզմի վնասված նյարդային բջիջների վերականգման մեխանիզմներ մշակել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ