Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ուղեղը բառերը մշակում է որպես նկարներ. գիտնականներ. 1in.am

Ուղեղը բառերը մշակում է որպես նկարներ. գիտնականներ. 1in.am

Ուղեղը տառերը առանձին-առանձին չի տեսնում և դրանք չի միացնում: Յուրաքանչյուր բառ ուղեղի առջև որպես առանձին նկար է ներկայանում: Այսինքն՝ նեյրոններն առանձին բառեր են տարբերակում, այլ ոչ թե դրա առանձին մասերը, փոխանցում է Discovery News-ը:

 

Ուղեղը մտապահում է, թե ինչպիսի տեսք ունի յուրաքանչյուր բառը, այնուհետև կիրառում է հատուկ «նկարազարդ բառարանը»: Այսպես մենք ճանաչում ենք ծանոթ մարդկանց դեմքերը: Սակայն դրա համար պատասխանատու են ուղեղի նույն հատվածի տարբեր մասերը:

 

Ջորջթաունի բժշկական համալսարանի ուսումնասիրությանը 25 մեծահասակներ են մասնակցել: Մասնագետները խնդրել են կամավորներին 150 անիմաստ բառ սովորել:

 

Ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ բառերի տեսողական ճանաչման համար պատասխանատու ուղեղի հատվածը փոփոխվել է այն բանից հետո, երբ մասնակիցները սովորել են անիմաստ բառերը: Նեյրոնները սկսել են արձագանքել անիմաստ բառերին այնպես, ինչպես իրականներին, չնայած սկզբում դա այդպես չի եղել: Ուսումնասիրողները հուսով են, որ նրանց բացահայտումները կօգնեն դիսլեքսիայով տառապող երեխաներին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. rutwitter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ