Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ամերիկյան դեղագործները Ալցհեյմերի դեմ պայքարող նոր դեղ են ստեղծել. news.am

Ամերիկյան դեղագործները Ալցհեյմերի դեմ պայքարող նոր դեղ են ստեղծել. news.am

Biogen Idec ամերիկյան ընկերությունը հայտնել է Ալցհեյմերի բուժման աշխարհում առաջին իրապես օգնող դեղի ստեղծման մասին: Biogen Idec ընկերության բաժնետոմսերը դեկտեմբերից արդեն իսկ թանկացել են 50%, եւ դեղորայքի հաջող վաճառքի դեպքում կարող են միլիարդավոր դոլարներ արժենալ:

 

Դեկտեմբերին ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նրանց նոր «Ադուկանումաբ» դեղը, ըստ կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքների, թույլ է տալիս զգալիորեն կանխել կոգնիտիվ խանգարումները հիվանդների մոտ: Օրերս Նիցայում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված էր Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդություններին, տեղի ունեցավ դեղի թեստավորման վերջնական արդյունքների հրապարակումը:

 

«Ադուկանումաբը» (BIIB037) նախատեսված է ուղեղը ամիլոիդ կուտակումներից մաքրելու համար, որոնք, ինչպես ընդունված է կարծել, հիշողության վատթարացման եւ Ալցհեյմերի բացասական մի շարք այլ հետեւանքների պատճառ են:

 

«Ադուկանումաբի» փորձարկման առաջին փուլը 166 հիվանդ էր ներառում, որոնց պատահականության սկզբունքով դեղի տարբեր չափաբաժիններ էին նշանակվում կամ՝ պլացեբո: Դեղը ո՛չ միայն դանդաղեցնում էր կոգնիտիվ գործառույթների վատթարացումը, այլ նաեւ զգալիորեն մաքրում էր ուղեղն ամիլոիդ կուտակումներից, եւ, ինչքան բարձր էր չափաբաժինը, այդքան արդյունավետ էր դեղը: Կոգնիտիվ գործառույթների գնահատման համար հիվանդները հատուկ 30 բալ նախատեսող թեստեր էին անցնում: Միջինում այն մարդիկ, որոնք պլացեբո են ընդունել, մեկ տարի անց 3.14 բալ պակաս էին ստանում, դեղի առավելագույն չափաբաժինն ընդունածները՝ 0.58 բալ պակաս, մնացածները՝ 0.75 բալ պակաս:

 

Բժիշկների խոսքով՝ նոր դեղի ազդեցությունը ո՛չ միայն համապատասխանում էր մասնագետների ակնկալիքներին, այլ որոշ դեպքերում նաեւ գերազանցում էր դրանք՝ հիվանդության զարգացումը կանխելու տեսանկյունից: Որոշակի վտանգ է ներկայացնում, սակայն, կողմնակի ազդեցությունը, որը կարող է ի հայտ գալ առավելագույն չափաբաժինն ընդունելու դեպքում:

 

Ընկերությունը պատրաստվում է լայնածավալ փորձարկումներ անցկացնել այս տարվա ընթացքում:

 

Սկզբնաղբյուր. 1beautynews.com
Լուսանկարը. 1beautynews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ