Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ֆոլաթթուն նվազեցնում է ինսուլտի հավանականությունը. news.am

Ֆոլաթթուն նվազեցնում է ինսուլտի հավանականությունը. news.am

Ֆոլաթթուն ո՛չ միայն նպաստում է հղիության ընթացքում սաղմի ճիշտ զարգացմանը, այլ նաեւ նվազեցնում է ինսուլտի հավանականությունը բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց մոտ: Այս եզրահանգման են եկել չին գիտնականները հիպերտոնիայով տառապող 20 հազար մարդու շրջանում հետազոտություն անցկացնելուց հետո: 

 

Հետազոտության մասնակիցների մի մասը զարկերակային ճնշումը կարգավորող դեղեր էր ընդունում, որոնք պարունակում էին էնալապրիլ եւ ֆոլաթթու: Հետազոտվողներրի մյուս մասի ընդունած դեղերը ֆոլաթթու չեն պարունակել: 4.5 տարվա ընթացքում ինսուլտ է արձանագրվել ֆոլաթթու ընդունած մարդկանց 2.7 տոկոսի մոտ, իսկ ֆոլաթթու չընդունած մասնակիցների շրջանում այս թիվը կազմել է 3.4 տոկոս: Ստացվում է, որ ֆոլաթթու ընդունելը՝ ճնշումը կարգավորող դեղերի հետ միասին, նվազեցնում է ինսուլտի հավանականությունը 21 տոկոսով:

 

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ֆոլաթթու ընդունածների մոտ նվազում էր նաեւ իշեմիկ ինսուլտի և, առհասարակ, սրտի խնդիրներով պայմանավորված մահվան հավանականությունը:

 

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Journal of the American Medical Association ամսագրում: Գիտնականները պատրաստվում են ներկայացնել իրենց աշխատությունը Սրտաբանության ամերիկյան քոլեջի մասնագետների հետ հանդիպման ընթացքում:

 

Ամերիկացի մասնագետների խոսքով՝ հետազոտության հեղինակները շատ կարեւոր բացահայտում են արել եւ մարդիկ պետք է հասկանան, որ ֆոլաթթվի պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ ավելի հավանական դարձնելով կաթվածը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medpro.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ