Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ծովի խորքում ինսուլտի դեմ դեղամիջոց է հայտնաբերվել. 1in.am

Ծովի խորքում ինսուլտի դեմ դեղամիջոց է հայտնաբերվել. 1in.am

Ռուս գիտնականները հայտնաբերել են, որ ծովաստղերից ստացված կենսաբանական ակտիվ նյութերը կարող են օգտակար լինել իշեմիկ ինսուլտի բուժման համար:

 

Իշեմիկ ինսուլտի ժամանակ ուղեղի բջիջները մեռնում են՝ արյան մատակարարման խախտման պատճառով: Ծովաստղերից ստացված հատուկ նյութերը պաշտպանում են նյարդային բջիջները թթվածնային քաղցի և գլյուկոզայի անբավարար մատակարարման ժամանակ: Փորձագետները պարզել են, որ ծովաստղերից ստացված նյութի հիմքով պատրաստված դեղերը կարող են օգտակար լինել ինչպես իշեմիկ ինսուլտի բուժման, այնպես էլ կանխարգելիչ նպատակով:

 

Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի բիոօրգանական քիմիայի և Մոլեկուլյար կենսաբանության և բիոֆիզիկայի ինստիտուտի գիտնականները մոտ ժամանակներս նախատեսում են ստանալ ակտիվ նյութի բավարար քանակություն, որպեսզի անցնեն դրա նախակլինիկական փորձաքննությանը: Այս մասին հաղորդում է news-smi.ru-ն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. joyreactor.cc
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ