Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ նույնիսկ 20 տարեկան հիվանդների մոտ. news.am

Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ նույնիսկ 20 տարեկան հիվանդների մոտ. news.am

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության հատկանիշները 20-ամյա հիվանդների ուղեղում: Այս բացահայտումը թույլ է տալիս պնդել, որ հիվանդությունը սկսում է ձեւավորվել մարդու օրգանիզմում առաջին ախտանիշների ի հայտ գալուց 50 տարի առաջ:  Դա իր հերթին նշանակում է, որ մարդիկ տեսականորեն կարող են բուժում ստանալ մի քանի տարվա ընթացքում մինչեւ հիվանդության՝ ծերունական տկարամտության դասական ախտանիշների ի  հայտ գալը:

 

Չիկագոյի հյուսիս-արեւմտյան հետազոտական համալսարանի մասնագետները ուսումնասիրել են  ինչպես Ալցհեյմերից տառապող, այնպես էլ այդ հիվանդությունը չունեցող մահացած մարդկանց ուղեղի հյուսվածքների նմուշները: Ուսումնասիրվել են նաեւ 20-56 տարեկան 13 մարդկանցից վերցրած նմուշները: Ավելի երիտասարդ մարդկանց մոտ նրանց մահվան պահին հիշողության հետ որեւէ խնդիր չէր հայտնաբերվել: Թեստերը ցույց տվեցին, որ 20 տարեկանների ուղեղում սկսում են կուտակվել բետա-ամիլոիդները՝ տոքսիկ սպիտակուցները, որոնք առկա են Ալցհեյմերով տառապողների մոտ:

 

Ընդունված է կարծել, որ այս սպիտակուցները սկսում են ազդել մարդու ուղեղի վրա Ալցհեյմերի ախտանշանների ի հայտ գալուց 15-20 տարի առաջ, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրները կարող են ավելի վաղ զգացնել տալ իրենց: Հետազոտության հեղինակներն արձանագրած արդյունքներն աննախադեպ են համարում: Բետա-ամիլոիդների կուտակումը հայտնաբերվել էր այն նեյրոններում, որոնք մասնակցում են ընկալման եւ հիշելու հետ կապված գործընթացներին: Նորմալ ծերանալու, ինչպես նաեւ Ալցհեյմերի հիվանդության դեպքում այս նեյրոններն առաջինն են մահանում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ