Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գլխուղեղի կաթվածով մարդկանց մոտ մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը. news.am

Գլխուղեղի կաթվածով մարդկանց մոտ մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը. news.am

 Գլխուղեղի կաթվածով մարդկանց հիմնականում անհանգստացնում են սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդությունները, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինսուլտը առնչվում է նաեւ քաղկցկեղով հիվանդանալու վտանգի հետ:  Քաղցկեղը առաջացնում է հիպերկոագուլյացիա, ինչը ռիսկի հիմնական գործոնն է այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ:

 

 «Մենք գիտեինք, որ քաղկցկեղով տառապողները հակված են ինսուլտ ստանալու», - ասում է ուսումնասիրման առաջատար հեղինակ բժիշկ Մալիք Ադիլը (Malik Adil): «Բայց ինչքանով է բարձրանում քաղկցեղով հիվանդանալու հավանականությունը իշեմիկ ինսուլտից հետո, հայտնի չէր»:

 

 Գիտնականները իշեմիկ ինսուլտ տարած 35 տարեկանից բարձր 3 247 մարդկանց տվյալներ են ուսումնասիրել: Այդ տվյալները համեմատվել են Քաղցկեղի ազգային ինստիտուտի տրամադրած տվյալների հետ:  Ուսումնասիրողները նկատել են, որ քաղցկեղով հիվանդանալու տարեկան միջին ցուցանիշները ինսուլտ տարած հիվանդների մոտ ավելի բարձր են: Հիվանդանալու հաճախականությունն աճում էր ժամանակի ընթացքում: Եթե ինսուլտից հետո առաջին տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդանալու ցուցանիշը 1,2 անգամ բարձր էր, ապա այդ թիվն աճում էր մինչեւ 1,4 անգամ երկրորդ տարվա ընթացքում:

 

 «Երբ հյուսվածքներն ավելի քիչ թթվածին են ստանում արյունատար անոթների վնասման արդյունքում, այդ հյուսվածքների բջիջները սկսում են քայքայվել՝ փոխելով իրենց ֆիզիոլոգիան, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը», - ասում է բժիշկ Ադիլը:

 

 Նա կարծում է, որ քաղցկեղով հիվանդանալու վտանգը այն կարեւոր հարցերից մեկն է, որը պետք է քննարկել բուժող բժշկի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. iravaban.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ