Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ճապոնացի գիտնականները ցողունային բջիջներից աճեցրել են գործող ուղեղային հյուսվածքներ. news.am

Ճապոնացի գիտնականները ցողունային բջիջներից աճեցրել են գործող ուղեղային հյուսվածքներ. news.am

 RIKEN (RIKEN Center for Developmental Biology) ճապոնական համալսարանի մասնագետները կարողացել են հասնել ցողունային բջիջների՝ ուղեղիկի նմանվող եռաչափ կառուցվածքի ձեւափոխմանը: Սա լաբորատոր պայմաններում ուղեղի կառուցվածքի վերարտադրման առաջին հաջողված փորձն է: Առհասարակ, նյարդային համակարգի վերարտադրումը առանձնակի բարդ խնդիր է, քանի որ պետք է ստեղծել ոչ միայն առանձին նեյրոններ, այլ նաեւ այն հյուսվածքները, որոնց առաջացման համար պատասխանատու են նեյրոնները: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում:

 

 Հոդվածում մանրամասն նկարագրված է, թե ինչպես մի քանի ազդանշային մոլեկուլի հետեւողական կիրառումը մարդու եռաչափ պլյուրիպոտենտ ցողունային բջիջների համակարգում ստիպում է վերջիններիս ձեւափոխվել ուղեղիկի գործող նեյրոնների եւ ինքնակազմակերպվել՝ ձեւավորելով այդպիսով ուղեղիկի բնականոն զարգացման համար անհրաժեշտ բազմաշերտ կառուցվածք:

 

 «Ինքնակազմակերպման այն մակարդակը, որը մենք տեսնում ենք այստեղ, կենսաբանության զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի», - ասում է ուսումնասիրության առաջատար հեղինակ Կեյկո Մուգուրուման (Keiko Muguruma): «Մարդու ինդուցված  պլյուրիպոտենտ բջիջներից ուղեղիկ ստեղծելու փորձերը արդեն որոշակի հաջողության են բերել, եւ դա կօգնի մեզ մոդելավորել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է, օրինակ,  սպինացերեբելյար ատաքսիան»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ