Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Միջին տարիքում ալկոհոլի չարաշահումը կարող է ինսուլտի առաջացման հիմնական պատճառ դառնալ. news.am

Միջին տարիքում ալկոհոլի չարաշահումը կարող է ինսուլտի առաջացման հիմնական պատճառ դառնալ. news.am

Միջին տարիքում ալկոհոլի չարաշահումը  կարող է գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի առաջացման հիմնական պատճառ դառնալ: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, գիտնականները նման եզրահանգման են եկել 43 տարի շարունակ 11 644 շվեդ երկվորյակների շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Նրանք պարզել են, որ միջին տարիքում օրական ավելի, քան երկու չափաբաժին ալկոհոլային խմիչքի օգտագործումն ավելի է մեծացնում գլխուղեղի կաթվածի վտանգը, քան ավանդական համարվող գործոնները, ինչպես օրինակ՝ զարակերակային բարձր ճնշումը և շաքարային դիաբետը:

 

Հետազոտության մասնակիցները բաժանվել են երկու խմբի՝ օրական երկու չափաբաժնից ավելի ոգելից խմիչք օգտագործողներ՝ մոտ 8 ունցիա գինի (մեկ ունցիան 28 գրամ է)՝ տղամարդկանց դեպքում և 4 ունցիա գինի՝ կանանց դեպքում, և չափավոր՝ կես չափաբաժնից ոչ ավելի ոգելից խմիչք օգտագործողներ: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ոգելիցը չարաշահողների շրջանում ուղեղի կաթված ստանալու վտանգը 34 տոկոսով ավելի մեծ է եղել, քան չափավոր օգտագործողների շրջանում:

 

 Բացի այդ, մասնագետները բացահայտել են, որ 50-60 տարիքային խմբի մարդկանց շրջանում հենց ալկոհոլն է համարվում ինսուլտի առաջացման գլխավոր պատճառ: Ավելի բարձր տարիքում՝ մոտ 70 տարեկանում, ինսուլտի առաջացման հիմնական պատճառներ են հանդիսանում զարկերակային ճնշումն ու դիաբետը:

 

«Այժմ մենք հստակ պատկերացում ունենք, որ տարբեր տարիքում ինսուլտի առաջացմանը նպաստող գործոնները տարբեր են, - ասել է ուսումնասիրության հեղինակ Պավլա Կադլեկովան: - Եթե միջին տարիքում մարդն օրական երկուսից ավելի չափաբաժին ոգելից խմիչք չօգտագործի, ապա հնարավոր կլինի կանխարգելել ինսուլտն ավելի բարձր տարիքում (մոտ 60 տարեկանում)»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ