Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ծովային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը գեներն են. news.am

Ծովային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը գեներն են. news.am

Գիտնականները պարզել են, որ ծովային հիվանդության առաջացման հիմնական պատճառը մարդու գենետիկան է:  Նրանք նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով մոտ 80 000 մարդու ԴՆԹ-ները: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ծովային հիվանդությունները 70 տոկոս դեպքում փոխանցվել են գեներով:

 

Մասնագետների խոսքով՝ այս հիվանդության առաջացումը պայմանավորված է 35 գենետիկական գործոններով, մասնավորապես՝ գեներով, որոնք պատասխանատու են տեսողական, լսողական օրգանների, գանգուղեղի գործունեության, ինչպես նաև հավասարակշռության զգացողության համար: Նրանք նաև բացահայտել են, որ որոշ գեներ ծովային հիվանդություններից բացի առաջացնում են թթվածնային անբավարարություն և գլխապտույտ, որոնք հենց ծովային հիվանդությունների հիմնական ախտանիշներից են:  Գիտնականները նշել են նաև, որ քնատությունը՝ անբավարար քունը, ևս կարող է ծովային հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

 

Ծովային հիվանդություն կամ կինետոզ տերմինն օգտագործվում է բնութագրելու ճանապարհորդությունների ժամանակ տրանսպորտային միջոցի շարժման հետևանքով մարդու ինքնազգացողության վատթարացումը՝ թուլությունը, սրտխառնոցը, գլխապտույտը, փոխումը: Գիտնականների խոսքով՝ ծովային հիվանդություն ունի Երկրագնդի բնակչության 1/3-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. st03.kakprosto.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ