Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

«Խելացի կոշիկներ»՝ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց համար. news.am

«Խելացի կոշիկներ»՝ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց համար. news.am

Գիտնականները շարժական խնդիրներ ունեցող հիվանդներին օգնող Path համակարգ են ստեղծել, որը տեղադրված է կոշիկների մեջ: Գաղտնիք չէ, որ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդիկ հաճախ են ընկնում, կամ էլ նրանց մոտ այն տպավորությունն է, ասես իրենց ոտքերը սոսնձված են գետնին: Այս մասին հաղորդում է New Scientist-ը:

 

Համակարգը տեսողական հուշումներ է տալիս, որոնք կարող են բարելավել նման հիվանդների քայլքը: Համակարգը հետեւյալն է. կոշիկի առաջամասում լազեր է տեղադրվում: Այդ լազերը ցույց է տալիս շարժման ուղղությունը (թեքությունը բավական է 50 սմ-ի համար): Ստացվում է, որ ամեն մի ոտքը ապահովում է մյուսի շարժումը: Առաջամասում տեղակայված են նաեւ ճնշման սենսորներ: Դրանց հավաքած ինֆորմացիայի հիման վրա առաջանում է արհեստական վիբրացիա, երբ ոտքը դիպչում է գետնին: Դա թույլ է տալիս փոխհատուցել վերջույթների զգայունության կորուստը: Ցանկության դեպքում լազերներն ու սենսորները կարող են տեղադրվել կոշիկի ցանկացած մասում:

 

Տարվա սկզբում կատարվել են համակարգի առաջին փորձարկումները Պարկինսոնի հիվանդությամբ մեկ եւ ցրված սկլերոզով երկու հիվանդի հետ: Ամբողջական կլինիկական փորձարկումները կկատարվեն հաջորդ տարվա սկզբում: Համակարգի ստեղծողները ցանկանում են նաեւ պարզել՝ արդյոք իրենց համակարգը կարող է օգնել նաեւ ողնուղեղի վնասվածքներ ունեցող մարդկանց:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ