Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականներն ուղեղի եւ սրտի կաթվածից ու միգրենից պաշտպանող գեն են հայտնաբերել. news.am

Գիտնականներն ուղեղի եւ սրտի կաթվածից ու միգրենից պաշտպանող գեն են հայտնաբերել. news.am

Գիտնականներին հաջողվել է մարդու ԴՆԹ-ի մեջ երիտասարդ եւ միջին տարիքում կաթվածի առաջացմանը դիմակայող գեն հայտնաբերել, հաղորդում է The Independent-ը:

PHACTR1 անվամբ հայտնի գենը, պարբերականի փոխանցմամբ, նաեւ միգրենի եւ սրտի նոպայի առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն է դրսեւորում:

Լոնդոնի Royal Holloway քոլեջը ներկայացնող գիտնականները գրեթե 16 հազար ամերիկացի եւ եվրոպացի հիվանդների ԴՆԹ-ի տվյալներն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ երիտասարդ տարիքում կաթվածի առաջացման հիմնական պատճառը հանդիսացող PHACTR1-ը գլխուղեղին արյուն մատակարարող զարկերակների շերտատման՝ պարանոցի զարկերակի դիսեկցիա անվամբ հայտնի վիճակի առաջացումը կանխելու հնարավորություն է ընձեռում: Հետազոտության հեղինակներն այս բացահայտումը «կարեւոր ճեղքում» են համարում՝ խնդրո առարկա ծանր հիվանդության բուժման նոր մեթոդների մշակման ճանապարհին:

Կրթօջախի կլինիկական նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Պանկայ Շարմայի հավաստիացմամբ, ԴՆԹ-ի՝ գիտահետազոտական խմբի անդամների տրամադրությանը հանձնված բիոբանկը հետագայում էլ կարող է մի շարք այլ բացահայտումների միջոց ծառայել:

«Ձեռք բերված արդյունքները նոր ընկալումներ են հաղորդում առ այն, թե գենոմի որ մասն է ունակ անոթային համակարգի վիճակի որոշիչ պահերի վրա անդրադառնալ, ինչն էլ, իր հերթին, նոր հնարավորություններ է ստեղծում՝ կաթվածի բուժման համար», - նշել է նա:

Պարբերականի հիշեցմամբ, ամեն տարի Մեծ Բրիտանիայում կաթվածի ախտորոշմամբ շուրջ 152 հազար դեպք է գրանցվում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 1beautynews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ