Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Համի որոշման համար պատասխանատու է ոչ թե լեզուն, այլ` ուղեղը. գիտնականներ. 1in.am

Համի որոշման համար պատասխանատու է ոչ թե լեզուն, այլ` ուղեղը. գիտնականներ. 1in.am

Կոլումբիայի համալսարանի ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ համի ճանաչման համար պատասխանատու են ո'չ թե լեզվի ընկալիչները, այլ ուղեղի բջիջները: Ինչպես հայտնի է, մարդու լեզվի վրա առկա են մոտ 80.000 համային ծծիչներ, որոնք պատասխանատու են որոշակի համի ընկալման համար, ինչպես՝ քաղցրը, աղին, թթուն, կծուն: Այժմ հետազոտողները հայտնաբերել են, որ ուղեղում առկա են համային սենսորների նմանակներ:

 

Փորձի արդյունքում պարզվել է, որ ուղեղում առկա են հատուկ նեյրոններ, որոնք վերծանում են լեզվի համային ընկալիչներից ստացված ազդանշանները: Ըստ այդմ, յուրաքանչյուր համային ընկալիչ ուղեղում ունի մոտ 100 նեյրոնային ազդանշան: Գիտնականները դեռևս հստակ չգիտեն, թե ուղեղն ինչպես է վերամշակում ստացված տեղեկությունը, սակայն հստակ է, որ համի մասին «որոշումը կայացվում է» հենց ուղեղում:

 

Նախկինում հետազոտողները չեն իմացել ուղեղի և համային ընկալիչների նման կապի մասին, սակայն նրանք ենթադրում են, որ այն անթերի է: Ստացված արդյունքները գիտնականներին հույս է ներշնչում, որ շուտով հնարավոր կլինի վերականգնել ուտելիքի համը ընկալելու կարողությունը, օրինակ՝ ծեր մարդկանց մոտ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. my.goodhouse.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ