Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Քթի սփրեյը՝ միգրենի ցավի թեթեւացման ապագայի միջոց. news.am

Քթի սփրեյը՝ միգրենի ցավի թեթեւացման ապագայի միջոց. news.am

Միգրենը գլխացավ չէ, այն ուռասպառության հասցնող նյարդաբանական ախտանշաններով բնութագրվող համախտանիշ է: Դեղագործների ամերիկյան ասոցիացիայի՝ Սան Դիեգոյում կայացած տարեկան ժողովի ընթացքում հիվանդության բուժման նոր եղանակ է ներկայացվել՝ սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող  ամերիկյան վարչության հավանությանն արժանացած, ուժեղ սրտխառնոցի եւ փսխումի դեմ նշանակվող պրոքլորպերազինի հիման վրա ստացված քթի ցողացրի տեսքով:

 

«Պրոքլորպերազինը դոպամինային ռեցեպտորների՝ սրտխառնոցի դեմ նշանակվող անտագոնիստ է: Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այն, ի համեմատություն միգրենի դեմ նշանակվող այլ դեղամիջոցների՝ սումատրիպտանի, մետոքլոպրամիդի եւ կետորոլակի, առավել արդյունավետ է», - մեկնաբանել է դոկտոր Վենկատա Ելեպեդին՝ Ռոզմանի բժշկական համալսարանից:

 

Վերջինիս գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի անդամները վստահ են, որ քթի՝ պրոքլորպերազինի հիմքով, կոնսերվանտներից զերծ ցողացիրն արդյունավետ, արագագործ եւ պարզ լուծում է միգրենի դեմ պայքարի համար: Ավելին, շնորհիվ կոնսերվանտների, մասնավորապես՝ բենզալկոնիումի քլորիդի եւ կալիումի սորբատի բացակայության, մի շարք կողմնակի ազդեցությունների, ներառյալ լորձային գրգռման հավանականությունն է բացառվում: Գիտնականները մտադիր են հաջորդիվ ցողացրի անվտանգության եւ արդյունավետության ստուգմանը միտված փորձարկումներ նախաձեռնել կենդանիների նկատմամբ, հաղորդում է Medical Daily-ն:

 

«Ներկայում քթի՝ պրոքլորպերազինի հիմքով ոչ մի ցողացիր չկա շուկայում, այն միայն դեղահաբերի տեսքով է առկա, ինչն ուշացումով է ցանկալի ազդեցությունն ապահովում», - նշել է դոկտոր Ելեպեդին:

 

Միգրենի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան հիմնադրամի տվյալներով, կանանց 18 եւ տղամարդկանց 6 տոկոսի մոտ հիվանդությունն առկա է: Այն ուժասպառության հասցնող 20 ամենաուժեղ խանգարումների շարքին է դասվում: Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության շուրջ 10 տոկոսը, երեխաները՝ ներառյալ, միգրեն ունեն:

 

Հիվանդության բուժմանը միտված երեք մոտեցում գոյություն ունի՝ նոպայի ընթացքում ախտանշանների թուլացմանը միտված դեղամիջոցներով (ագրեսիվ բուժում), նոպաների հաճախականության եւ ցավի ինտենսիվության նվազեցում ապահովող դեղամիջոցներով (կանխարգելիչ բուժում) եւ առանց դեղամիջոցների՝ ասեղնաբուժության, վարժությունների, հանգստի ռեժիմի եւ սննդակարգի միջոցով (կոմպլեմենտար բուժում):

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ruslekar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ