ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ցողունային բջիջների տրանսպլանտացիան՝ ցնցումային նոպաների նվազեցման միջոց. news.am
ՄաքԼինի հիվանդանոցը եւ Հարվարդի համալսարանին կից գործող ցողունային բջիջների ինստիտուտը ներկայացնող գիտնականների համատեղ խմբի նախաձեռնությամբ՝ լաբորատոր մկների նկատմամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցողունային բջիջների օգնությամբ կարելի է ցնցումային նոպաների կրճատման հասնել, հաղորդում է FoxNews-ը:
Գիտահետազոտական խմբում ներառված փորձագետներն էպիլեպսիայով ախտորոշված կրծողների ուղեղի մեջ սաղմի ցողունային բջիջներից ստացված նեյրոններ են տեղակայել, ինչի արդյունքում կենդանիների շուրջ 50 տոկոսն ընդհանրապես ազատվել են նոպաներից, իսկ մյուս կեսի մոտ դրանց հաճախականության նշանակալի կրճատում է նկատվել:
Երեւույթի պատճառն այն է, որ կենդանիների ուղեղում ներպատվաստված նեյրոնները սկսել են ցնցումային նոպա հրահրող էլեկտրական հիպերակտիվությունը չեզոքացնելու հատկությամբ աչքի ընկնող գամմա-ամինոբուտիրիկ թթվի՝ GABA-ի արտադրություն խթանել:
«Նախընթաց մի շարք հետազոտություններով վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ GABA-ի ազդեցությամբ կամ, ինչպես մի շարք դեղամիջոցների պարագայում, դրա նմանակմամբ հնարավոր է նոպաների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերել, ուստի GABA-ի ռեցեպտորներին ամրացումը հետազոտության գլխավոր նպատակն էր», - մեկնաբանել է կրթօջախի հոգեբանության ամբիոնի դոցենտ Սանգմի Չունգը:
Գիտնականի հաղորդմամբ, ներկայումս էպիլեպսիայի դեմ նշանակվող դեղամիջոցները 30 տոկոս դեպքերում ի վիճակի չեն գիտակցության կորստով եւ այլ նյարդաբանական ախտանշաններով զուգակցվող ցնցումային նոպաների նվազեցման հանգեցնել, մինչդեռ հիվանդությամբ տառապողների թիվը ողջ աշխարհում ավելի քան 65 մլն-ի է հասնում: Որոշ դեպքերում անօգնական վիճակում հայտնված հիվանդները ստիպված են ուղեղի մասնակի հեռացման համաձայնել:
«Այդուհանդերձ, քանի որ մկան բջիջներն ավելի արագ՝ շաբաթների ընթացքում են հասունանում, անհնար է միանշանակ ասել, թե մարդու պարագայում, երբ հասունացումը կարող է տարիներ տեւել, բուժման գործընթացը որքան ժամանակ անց ազդեցություն կապահովի», - նշել է դոկտոր Չունգը:
Թեեւ, ինչպես կրծողների նկատմամբ իրականացված փորձարկումներն են ցույց տվել, նույնիսկ ամբողջությամբ չհասունացած բջիջներն էպիլեպսիայով ախտահարված ուղեղում ազդակներ ընդունելու եւ GABA-ի արտազատմանը խթանելու հատկություն են դրսեւորում:
«Տրանսպլանտացիայի տեսանկյունից լավ նորությունն այն է, որ նույնիսկ ոչ ամբողջությամբ հասունացած բջիջներն աշխատելու հնարավորություն են ձեռք բերում», - մեկնաբանել է գիտնականը:
Էպիլեպտիկ նոպաների առաջացման համար պատասխանատու մեխանիզմների բնույթը մինչ այժմ էլ անհասկանալի է մնում գիտական աշխարհի համար, թեեւ ուղեղից հեռացված հատվածների ուսումնասիրությունն այն եզրահանգման է հանգեցրել, որ նոպաները միջնեյրոնային կապերի կորստով են զուգորդվում:
Այդուհանդերձ, նախքան կլինիկական փորձարկումների մեկնարկը, պրիմատների նկատմամբ հետազա հետազոտությունների եւ նեյրոնների զտմանը միտված գործընթացի բացահայտման կարիք է զգացվում: «Հաշվի առնելով բազմաթիվ հիվանդների հուսահատ վիճակը, հույս ենք փայփայում, որ ամեն ինչ արագ կընթանա», -ամփոփել է դոկտոր Չունգը:
11.11.2014 Կարդացեք նաև
28.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ