Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նեյրոկենսաբանները պարզել են, թե ինչու են որոշ բաներ մոռացվում, իսկ որոշները՝ հիշվում. news.am

Նեյրոկենսաբանները պարզել են, թե ինչու են որոշ բաներ մոռացվում, իսկ որոշները՝ հիշվում. news.am

Մարդու մոտ հիշողության ձեւավորումը դենդրիտների՝ ուղեղի նեյրոնների ճյուղավորված (արտաքինից ծառի ճյուղ հիշեցնող)  ելուստների աշխատանքից է կախված: Nature ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, հենց դենդրիտներն են վճռորոշ դերակատարում ապահովում՝ այս կամ այն բանի՝ հիշողության մեջ պահպանման կամ մոռացության տալու հարցում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

 

«Հիշողության վերաբերյալ բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն, սակայն դրանցից քչերն են տեղեկատվության՝ առանձին նեյրոնների կողմից փաստացիորեն պահպանմանն առնչվող տվյալներ պարունակում: Մենք դենդրիտներում առկա ազդակներ ենք հայտնաբերել, որոնք ուսուցման եւ հիշողության ձեւավորման տեսանկյունից չափազանց մեծ կարեւորություն կարող են ունենալ:

 

Դրանք նաեւ բացատրելի են դարձնում այն հանգամանքը, թե ինչպես են որոշակի ապրումներ մնում հիշողության մեջ, իսկ մյուսներն՝ անհետ կորչում», - մեկնաբանել է հետազոտության համահեղինակ, Վեյնբերգի համալսարանի նեյրոկենսաբանության դոցենտ Դանիել Դոմբեկը: Նրա գլխավորությամբ գործող գիտնականները ինքնատիպ սկանավորող մանրադիտակի օգնությամբ հիշողության ձեւավորման ընթացքում նեյրոնների եւ դենդրիտների աշխատանքին հետեւելու հնարավորություն են ունեցել: Փորձագետները վստահ են, հիշողությունների պահպանման հարցում դինդրիտների ունեցած դերակատարման մասին եզրահանգումները կարող են օգտակար լինեն՝ հիշողության կորստով բնորոշվող ծանր խանգարումների, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման հարցում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ