ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
13 կամավորներ Էբոլայի դեմ մշակված պատվաստանյութի առաջին ներարկումն են ստացել. news.am
Հոկտերբերի 13-ին ԱՄՆ-ում Էբոլայի դեմ մշակված կանադական պատվաստանյութի՝ մարդկանց նկատմամբ փորձարկումներ են մեկնարկել:FoxNews-ի հաղորդմամբ, Walter Reed Army գիտահետազոտական ինստիտուտում գրացնված 39 առողջ կամավորներից 13-ը VSV-EBOV անվամբ հայտնի պատվաստանյութի առաջին ներարկումն են ստացել:
Ընդհանուր առմամբ, փորձարկումների՝ չափաբաժնի որոշմանը միտված առաջին փուլի համար ինստիտուտը պատվաստանյութի ընդամենը 20 սրվակ է ստացել:
Փորձարկման մասնակիցները երեք խմբերի են բաժանվել: Առաջին խմբում ներառված կամավորներն արդեն իսկ դեղամիջոցի ցածր չափաբաժնով ազդեցությանն են ենթարկել եւ անվտանգության հանձնաժողովի եզրահանգմանն են սպասում՝ էստաֆետը երկրորդ խմբի՝ միջին չափաբաժնով ներարկման ենթակա մասնակիցներին հանձնելու համար: Երկրորդ խմբում ներառված կամավորները նույն՝ արտադրված հակամարմինների ծավալի որոշմանը միտված արյան հետազոտություն եւ կողմնակի ազդեցությունների ուսումնասիրություն ներառող ընթացակարգն են անցնելու, որից հետո միայն երրորդ խումբը կազմող կամավորները բարձր դեղաչափով պատվաստանյութ ստանալու հնարավորություն կունենան:
NewLink Genetics Corp կանադական ընկերության ջանքերով մշակված VSV-EBOV պատվաստանյութը մինչ այժմ միայն կենդանիների նկատմամբ է փորձարկվել: Մասնավորապես, պրիմատների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքներն այն մասին են վկայում, որ դեղամիջոցը ոչ միայն ինֆեկցիայի առաջացումը կանխարգելելու, այլ նաեւ, վարակումից կարճ ժամանակ անց նշանակման դեպքում, հիվանդության դեմ արդյունավետ պայքար մղելու ներուժ ունի:
Պատվաստանյութն իրենից Էբոլա վիրուսի եւ ոչ-մարդկային պաթոգեն համարվող վեզիկուլյար ստոմատիտի գեների համադրություն է ներկայացնում եւ, փորձագետների հավաստիացմամբ, չի կարող հեմոռագիկ տենդով ախտահարման պատճառ դառնալ: Թեեւ վերջին բաղադրիչը կարող է որոշակի՝ ոչ վտանգավոր կողմնակի ազդեցությունների՝ բարձր ջերմության եւ ներարկման հատվածում՝ ցավի առաջացման հանգեցնել, ինչը բոլոր պատվաստանյութերին է հատուկ: Հետեւապես, գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների հավաստիացմամբ, փորձարկման մասնակիցներին կարանտինի մեջ պահելու անհրաժեշտություն չի կարող ծագել:
Փորձարկման հեղինակների մեկնաբանմամբ, պատվաստանյութը օտարածին մարմիններ՝ մանրէներ եւ վիրուսներ գտնող եւ չեզոքացնող իմունային հակամարմինների արտադրության խթանման գործառույթ է իրականացնում: Համաձայն տեղեկությունների, փորձարկումը մինչեւ 180 օր կարող է տեւել: Այդուհանդերձ, նախնական արդյունքները առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում կարող են ստացվել, ինչն առավել մեծ ծավալով եւ Արեւմտյան Աֆրիկայից՝ Էբոլայով հիվանդ մասնակիցների ներգրավմամբ հետագա փորձարկումներ մեկնարկելու հնարավորություն կընձեռի:
Ավելի վաղ NewLink-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ պատվաստանյութն, ընդհանուր առմամբ, փորձարկումների 5 փուլ է անցնելու՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ աֆրիկյան՝ Էբոլայի հետ առնչություն չունեցող երկրներից մեկում: Կանադայի իշխանությունները եւս փորձարկումներ անցկացնելու մտադրություն են հայտնել:
16.10.2014 Կարդացեք նաև
28.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ