Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Միկրոկաթվածը սթրեսային խանգարումների է հանգեցնում. tert.am

Միկրոկաթվածը սթրեսային խանգարումների է հանգեցնում. tert.am

Տրանզիտորային իշեմիկ հարձակումը (ՏԻՀ) կամ միկրոկաթվածը գլխուղեղի նյարդաբանական գործառույթների կարճաժամկետ խանգարումն է, որը մեծացնում է կաթվածի առաջացման ռիսկը հետագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Psych Central-ին:

Միկրոկաթվածն ուղեկցվում է կաթվածի այնպիսի նախանշաններով, ինչպիսիք են՝ հանկարծակի անզգայությունը, թուլությունը, ոչ հստակ և խանգարված խոսքը, գիտակցության հանկարծակի կորուստը, տեսողության վատացումը, գիտակցության քաոսային վիճակը և ուժեղ գլխացավը:

Այդ վիճակը սովորաբար մոտ 5 րոպե է տևում և ուղեղի մշտական ախտահարման չի հանգեցնում: Միկրոկաթվածն առավել անվտանգ է համարվում, քան կաթվածը, սակայն Նյուրենբերգի Էռլանգենի համալսարանի գիտնականներն զգուշացնում են, որ ՏԻՀ հարվածից 3 ամիս անց գրեթե բոլոր հիվանդների մոտ հետվնասվածքային սթրեսային հոգեվիճակ է դրսևորվում, մտավոր ունակությունների նվազում է արձանագրվում: Մասնագետների կարծիքով՝ այդ խնդիրը հնարավոր է կանխել, եթե հիվանդներն սկսեն սթրեսի դեմ պայքարել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. ledi26.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ