Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականներն ուսումնասիրել են գիտակցության աշխատանքը կլինիկական մահվան ընթացքում. tert.am

Գիտնականներն ուսումնասիրել են գիտակցության աշխատանքը կլինիկական մահվան ընթացքում. tert.am

Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիտակցությունը որոշակի մակարդակում պահպանվում է նույնիսկ ուղեղի լիարժեք «անջատման» պարագայում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին:

Սաուտգեմտոնյան համալսարանի աշխատակիցները չորս տարվա ընթացքում Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի 15 հիվանդանոցում սրտի կանգ վերապրած ավելի քան 2000 հիվանդի են ուսումնասիրել: Սրտի կանգը հաղթահարած 40 հիվանդ պատմել է գիտակցական փորձի և կլինկական մահվան շրջանի մասին, որին հաջորդել է սրտի աշխատանքի վերականգնումը:

Գիտական ուսումնասիրությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հրապարակել է The Telegraph ամսագիրը: Կլինիկական մահ տարած 2060 հիվանդից ողջ է մնացել 330-ը, նրանցից 140-ը պատմել է իր վերապրածը կլինիկական մահվան ընթացքում:

Նրանցից յուրաքանչյուր 5-րդը խաղաղության, մեկ երրորդը՝ ժամանակի արագացման կամ դանդաղեցման զգացողություններ է ունեցել, իսկ 13%-ը նկարագրել է մարմնից հոգու անջատման պահը:

Մեծ Բրիտանիայի հիվանդներից մեկը՝ 57-ամյա սոցաշխատողը պատմել է, որ կողքից հետևել է վիրահատության ողջ ընթացքին՝ այն պարագայում, երբ անզգայացումից հետո ուղեղն անջատվում է 20-30 վայրկյանի ընթացքում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ