Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները մտքի նախնական իմպուլսներն ու դատողություններն են բացահայտել. news.am

Գիտնականները մտքի նախնական իմպուլսներն ու դատողություններն են բացահայտել. news.am

Ցանկացած առարկայի, մարդու եւ երեւույթի վերաբերյալ դիտարկումները մեծապես առաջին տպավորությունից են կախված: Մելբուրնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է ուղեղի հենց այդ՝ ամենավաղ դատողությունների մեխանիզմը պարզել:

 

Նրանց բացահայտել են, թե նախքան բոլոր մտքերն ի մի բերելն ինչ կշռադատումներ է մարդ արարածն իրականացնում: Հետազոտության արդյունքները PLOS ONE ամսագրի էջերում են հրապարակվել:

«Մենք պարզել ենք, որ դիտարկման ամենավաղ փուլում նույնիսկ ժամանակագրական անցումներ են տեղի ունենում, որոնց մասին մտքի հեղինակն անգամ կարող է անտեղյակ մնալ: Որոշ պատկերներ կարող են ստիպել նրան, որ ներկայի կամ ապագայի մասին մտածի: Օրինակ՝ երբ մոլախաղերից հրաժարվելու փորձեր կատարող մեկը հետուստացույցով խաղի գովազդ է տեսնում եւ փորձում անտեսել այն, ուղեղը, միեւնույնն է, անգիտակցորեն մշակում է այն եւ մոլուցքից ձերբազատվելու հավանականությունը նվազեցնում», - մեկնաբանել են գիտնականները:

Գիտահետազոտական խմբի անդամները էլեկտրաուղեղագրության (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա) օգնությանն են դիմել՝ ուղեղում արձակվող ալիքները հետազոտելու, դրանց անցյալի կամ ապագայի մասին մտքերի հարուցմանը միտված ներուժը եւ գրավչությունը պարզելու համար:

 

Ուսումնասիրության գլխավոր նպատակն իմպուլսիվ որոշումների կայացման համար պատասխանատու մեխանիզմների եւ այդ որոշումների նկատմամբ վերահսկողության մակարդակի բացահայտումն է եղել, ինչը կարող է օգտակար լինել այս կամ այն տեսակի կախվածությամբ տառապող մարդկանց գործողությունների շարժաթիռը պարզելու համար,  հաղորդում է Medical Daily-ն:

«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ապառնի ժամանակի հետ առնչություն ունեցող պատկերներն ապագայի վերաբերյալ գիտակությունից դուրս մտքերի առաջացման հավանականություն խթանելու հատկություն ունեն, ինչն էլ տեսականորեն կարող է իմպուլսիվության կորստի եւ առավել առողջ որոշումների կայացման հանգեցնել: Սա դեռ հիպոթեզ է, որ ճշտման կարիք ունի», - մեկնաբանել է ուսումնասիրության համահեղինակ դոկտոր Դանիել Բենեթը:

Նախապես պատկերացնելով, թե ինչպես է մոլախաղի, բարի կամ սիգարետի վերաբերյալ այս կամ այն գովազդն ուղեղի վրա ազդում՝ մասնագետները կարող են համարժեք վարքագծային թերապիա մշակել: Գիտնականների համոզմամբ, հարկավոր է հաշվի առնել, որ ժամանակակից աշխարհում իմպուլսիվ վարքագծի բազմաթիվ կատալիզատորներ գոյություն ունեն՝ սիգարետի հոտը, մնացուկը, զառի գլորվելու կամ խաղաքարտի սեղանին հպվելու ձայնը եւ այլն: Դրանց ազդեցության մեխանիզմների մասին հստակ պատկերացում կազմելով՝ կարելի է թույլ չտալ, որ «նյութական» մտքերի վերածվեն:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ