Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Միգրենով տառապողների մոտ Պարկինսոնի հիվանդությունը երկու անգամ հաճախ է զարգանում. 1in.am

Միգրենով տառապողների մոտ Պարկինսոնի հիվանդությունը երկու անգամ հաճախ է զարգանում. 1in.am

Մարդիկ, ովքեր միջին տարիքում հակված են միգրենի, ունեն Պարկինսոնի հիվանդության զարգացման ավելի քան երկու անգամ ավելի հավանականություն, ցույց է տվել նոր հետազոտությունը։ Կապը, ինչպես ենթադրվում է, պայմանավորված է գլխուղեղում դոֆամինի ռեցեպտորների դիսֆունկցիայով։

 

Վիճակագրությունը վկայում է, որ յուրաքանչյուր հինգերորդ կինը և յուրաքանչյուր 15-րդ տղամարդը տառապում են միգրենով, ընդ որում, սովորաբար սկսվում են վաղ կամ հասուն տարիքում։

 

Չնայած խնդիրը մեծ տարածում ունի, սակայն միգրենի ստույգ պատճառը դեռ հայտնի չէ։ Ինչպես ենթադրում են, այն քիմիական նյութերի մակարդակների և ուղեղի արյունատար անոթների ժամանակային փոփոխությունների հետևանք է։ Միգրենով տառապող մարդկանց մոտավորապես կեսն ունի նույն խնդրով ազգական, ինչը հիմք է տալիս ենթադրելու հիվանդության ժառանգականության մասին։

 

Ուղեղում դոֆամինի ռեցեպտորների դիսֆունկցիան ընդհանուր ախտանիշ է ինչպես Պարկինսոնի, այնպես էլ անհանգիստ ոտքերի համախտանիշի համար. ըստ հիպոթեզի, այդ հիվանդությունները տարիներ շարունակվող միգրենի հետևանք են, գրում է Mail Online-ը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. med2c.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ