Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Համացանցը բարելավում է ուղեղի աշխատանքը եւ պահպանում հիշողությունը. news.am

Համացանցը բարելավում է ուղեղի աշխատանքը եւ պահպանում հիշողությունը. news.am

Համացանցից եւ էլեկտրոնային փոստից օգտվելը կարող է կանխել տարեց մարդկանց մոտ հիշողության կորուստը: Այս եզրահանգմանն են հանգեցրել բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունների արդյունքները:

 

8 տարի շարունակ տեւող ուսումնասիրությունները, որոնց շրջանակներում 50-90 տարեկան մոտ 6500 բրիտանացի է հետազոտվել, բացահայտել է, որ պարբերաբար համացանցից  օգտվողների ուղեղը ավելի դանդաղ է ծերանում, քան մյուսներինը:

 

Կամավորները պարբերաբար հիշողության թեսթավորում են ացնել, որի շրջանակներում նրանց խնդրել են հիշել բառերի շարք: Գիտնականները նշել են, որ էլեկտրոնային փոստից կամ համացանցի օգտվողները 3%-ով ավելի լավ են հիշել, քան դրանցից չօգտվողները, հաղորդում է FederalPost-ը:

 

Համակարգչային գրագիտությունը սահմանվում է՝  որպես համացանցում գործողությունների ծրագրման եւ իրականացման ընդունակություն: Այն խթանում է ուղեղի ճանաչողական կառույցների աշխատանքը:

 

Այս եզրահանգումները պետք է օգտագործվեն կառավարությունների կողմից, տարեց մարդկանց շրջանում համացանցի տարածվածությունը բարձրացնելու նպատակով : Հիշողության կորուսը, որպես կանոն, սկսվում է 45-60 տարեկան մարդկանց մոտ:Բացի ծերությունից, դրա վրա կարող են ազդել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետն ու սխալ սնունդը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medbe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Վաչագան, մենք պատասխանում ենք հարցերին այքանով, որքանով դա տեսականորեն հնարավոր է:

Վաչագան

13.10.2014

Հարցերին հստակ կպատասխանեք թէ կհրավիրեք ձեզ մոտ?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ