Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները հայտնաբերել են ուղեղի չծերացող հատվածը. news.am

Գիտնականները հայտնաբերել են ուղեղի չծերացող հատվածը. news.am

Նյարդաֆիզիոլոգների վերջին տարիների համառ ու տևական հետազոտությունները բացահայտել են, որ չնայած գլխուղեղի գործառույթների մեծ մասը տարիքի հետ վատթարանում է` ի հաշիվ գլիալ բջիջների ինտենսիվ բազմացման, այնուամենայնիվ  տարեց մարդկանց գլխուղեղում տարածական ուշադրությունը մնում է երիտասարդի մակարդակին:
 
Հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են ավստրալական Բրիսբենում կայացած “Ճանաչողական նյարդագիտությունների”  12-րդ միջազգային համաժողովի ժամանակ:

Տարածական ուշադրությունն անհրաժեշտ է մարդու գործունեության բազմաթիվ տեսակների համար՝ ավտոմեքենա վարելուց մինչեւ քայլելը:

Գիտնականները տարածական ուշադրության բազմաթիվ թեստեր են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ դրանց արդյունքները չեն տարբերվում 18-38 եւ 55-95 տարեկան մարդկանց տարիքային խմբերում:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, ուսումնասիրության արդյունքնեը փաստում են, որ տարիքի հետ ուղեղի տարբեր հատվածներ միանման չեն ծերանում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. newsland.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ