ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Գիտնականները պարզել են, թե ինչու ինֆարկտներն ու ինսուլտները տեղի են ունենում առավոտյան. 1in.am
Սրտանոթային հիվանդությունները մահվան թիվ մեկ պատճառն են տղամարդկանց ու կանանց շրջանում։ Ընդ որում՝ սրտանոթային աղետների մեծամասնությունը, որպես կանոն, տեղի է ունենում օրվա առաջին կեսին, հաղորդում է ru.golos.ua-ն։
ԱՄՆ Օրեգոն նահանգի համալսարանի հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մեր օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցները կառուցված են այնպես, որ սրտամկանի ինֆարկտի կամ իշեմիկ կաթվածի (ինսուլտի) ռիսկը մեծանում է հատկապես առավոտյան։
Նրանք հետազոտման նպատակներով ընդգրկել են 12 կամավորի, որոնց երկու շաբաթվա ընթացքում հետևել են ֆիզիոլոգիական լաբորատորիայի պայմաններում։ Մասնակիցները գնահատվել են հատուկ արձանագրությամբ, որը մշակված էր այնպես, որպեսզի օրական վարքային և բնապահպանական ռիթմերն ապահամապատասխանեցվեն մարդու ներքին ցիրկադային ռիթմերի հետ։
Հետազոտողները լրացուցիչ գնահատել են պլազմինոգեն-1-ի ակտիվատորի պաշարիչի դերը, որը կասեցնում է արյան թանձրուկների քայքայումը և այդպիսով հանդիսանում է արյան մակարդելիության՝ ինֆարկտի և իշեմիկ կաթվածի հիմնական պատճառներից մեկի, ռիսկի գործոն։ Գիտնականները փորձել են ստուգել, թե PAI-1-ի առավոտյան պիկը պայմանավորա՞ծ է, արդյոք, ներքին ժամացույցով, թե՞ առավելապես կախված է արտաքին գործոններից, որոնք մարդու վրա ազդում են առավոտյան (կեցվածքի փոփոխություն, ֆիզիկական ակտիվության թռիչք)։
Պարզվել է, որ ամեն ինչում, այնուամենայնիվ, մեղավոր են մեր կենսառիթմերը. պլամինոգեն-1-ի թռիչքը տեղի է ունենում առավոտյան մոտավորապես 6։30-ին, քնի սովորական ցիկլում։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ցիրկադային ռիթմերը, որոնք հայտնի են նաև որպես կենսառիթմեր կամ օրգանիզմի ներքին ժամացույցներ, սրտանոթային իրադարձությունների մեծացած ռիսկին նպաստում են առավոտյան»,- ասել են աշխատության հեղինակները։
29.07.2014 Կարդացեք նաև
28.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ