Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները ուղեղում հայտնաբերել են հատված, որտեղ ապրում է գիտակցությունը

Գիտնականները ուղեղում հայտնաբերել են հատված, որտեղ ապրում է գիտակցությունը

Գիտնականները պնդում են, որ մարդկային ուղեղում հայտնաբերել են այնպիսի անջատիչ, որի միջոցով մարդը կարող է ինչպես վերադառնալ գիտակցության, այնպես էլ անգիտակից վիճակի մեջ հայտնվել:

Բժիշկ Մոհամադ Քուբեսսին և Ջորջիա համալսարանի նրա թիմն ուսումնասիրել են էպիլեպսիայից տառապող հիվանդին և հայտնաբերել, որ երբ էլեկտրական իմպուլսներն ուղղված են ուղեղի որոշակի հատվածին, կարող են նրան քնի վիճակի հասցնել: Ուղեղի խթանման դադարը կնոջը վերադարձրել է վեգետատիվ վիճակի, և նա չի հիշել, թե քիչ առաջ ինչ է տեղի ունեցել:

Գիտակցությունն այնպիսի վիճակ է, երբ մարդը ճանաչում է իր շրջապատը, իսկ դրա բացակայությունը հիմնականում կապված է քնի հետ:

Այս «անջատիչի» բացահայտումը կարող է շատ օգտակար լինել բժշկությանը, օրինակ, այն դեպքում, երբ մարդը կոմայի մեջ է հայտնվել և չի կարողանում դուրս գալ: «Անջատիչի» շնորհիվ գուցե հնարավոր լինի նրանց գիտակից վիճակի բերել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. earth-chronicles.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ