Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Անբավարար քունն ուղեղի արագ ծերացման է հանգեցնում. news.am

Անբավարար քունն ուղեղի արագ ծերացման է հանգեցնում. news.am

Սինգապուրցի գիտնականները պարզել են, որ չափահաս մարդկանց մոտ քնի անբավարարությունը կարող է ուղեղի արագ ծերացման հանգեցնել։ Եզրահանգման հեղինակները, Medical Xpress-ի հաղորդմամբ, երկու տարի շարունակ քնի՝ տարեց մարդկանց ուղեղի վրա ունեցած ազդեցությունն են ուսումնասիրել։

Սինգապուրի բժշկական դպրոցներից մեկի գիտահետազոտական խմբի անդամները, ամերիկյան Դյուքի համալսարանը ներկայացնող գործընկերների հետ համագործակցությամբ, վերջիններիս կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների վրա են հիմնվել՝ առ այն, որ գլխուղեղի փորոքների մեծացումը մտավոր կարողությունների թուլացման եւ այնպիսի հիվանդությունների զարգացման մասին է վկայում, ինչպիսիք թուլամտությունն ու Ալցհեյմերի հիվանդությունն են։

Երկարամյա հետազոտության շրջանակում Չինաստանի 66 բնակիչներ երկու տարին մեկ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի եւ կոգնիտիվ կարողությունները չափող հետազոտությունների են ենթարկվել։ Բացի այդ, կամավորները հատուկ հարցաշար են լրացրել, որտեղ, ի թիվս այլ տեղեկությունների, քնի միջին տեւողության մասին տվյալներ են հաղորդվել։

Գիտնականները պարզել են, որ քնին համեմատաբար քիչ ժամանակ հատկացնող մասնակիցների մոտ մտավոր կարողությունների կտրուկ անկում եւ գլխուղեղի փորոքների մեծացում է նկատվում։

«Մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ կարճ քունը կարող է ուղեղի ծերացման հանգեցնել։ Մեր գործընկերները մինչ այդ նաև պարզել էին, որ տարեց մարդկանց մոտ յոթժամյա քունը օպտիմալ տարբերակ է համարվում», - հետազոտական խմբի ղեկավարի՝ դոկտոր Ջուն Լոյի խոսքերն է մեջբերել Medical Xpress պարբերականը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. lady.gazeta.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ