Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Քնելուց առաջ մեկ բաժակ կակաո խմելով` Ալցհեյմերի հիվանդությունից կխուսափեք

Քնելուց առաջ մեկ բաժակ կակաո խմելով` Ալցհեյմերի հիվանդությունից կխուսափեք

Մաունթ Սինայ հիվանդանոցում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Լավադո տեսակի կակաոն թույլ չի տալիս, որ ուղեղի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցներ հավաքվեն եւ նյարդային բջիջներին վնաս պատճառեն, ինչի արդյունքում Ալցհեյմերի հիվանդությունն է ի հայտ գալիս:

Լավադո տեսակի կակաոն նյարդադեգեներատիվ հիվանդությունները կանխարգելելու հատկություն ունեցող պոլիֆենոլներով եւ հակաօքսիդանտներով է հարուստ,  գրում է The Daily Mail-ը:

Գիտնականները նաեւ կակաոյի այլ` «Հոլանդացի» եւ «Բնական» տեսակների հնարավորություններն են ստուգել, սակայն պարզվել է, որ օպտիմալ լուծումը հենց Լավադոն է առաջարկում: Մասնագետները, մասնավորապես, նեյրոնների հյուսվածքային միավորները` սինափսներն են ուսումնասիրել, որոնց թերի աշխատանքը հիշողության կորստի է բերում: Գիտնականների համոզմամբ, առավել հեռանկարային է սինափսները փրկել, քան` նեյրոննները:

Առողջ նեյրոնային ուղու վրա գտնվող նյարդային բջիջներից յուրաքանչյուրը նեյրոհաղորդիչների արտազատման հրահանգ պարունակող  էլեկտրական իմպուլս է հաղորդում: Այդ հաղորդիչներն անցնում են սինափսներով եւ հաղորդագրություն փոխանցում: Սակայն Ալցհեյմերի հիվանդության պարագայում սինափսները խցանվում են սպիտակուցներով եւ նյարդային շղթայի աշխատանքը խախտում:

Բժիշկները համոզված են, որ Լավադոյի հիման վրա կարելի է արդյունավետ դեղամիջոց մշակել` ամենավաղ փուլերում ախտորոշված Ալցհեյմերի հիվանդության արդյունավետ, անվտանգ եւ էժան բուժման համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. hi-news.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ