Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ուղեղի թափանցիկ դիտարկման տեխնոլոգիան առավել դյուրին է դարձել. med.news.am

Ուղեղի թափանցիկ դիտարկման տեխնոլոգիան առավել դյուրին է դարձել. med.news.am

Անցյալ տարի գիտնականներն ուղեղի թափանցիկ դիտարկման CLARITY տեխնոլոգիան էին ներկայացրել, որի օգնությամբ հնարավոր է առեղծվածային օրգանի ներքին հաղորդակցական ուղիների շշմեցուցիչ պատկերներ ստանալ:

 

Այդուհանդերձ, առաջնակարգ լաբորատորիաներից շատերը մինչ այժմ դժվարություններ ունեին նոր տեխնոլոգիան կիրառելու հարցում: Նախ, որովհետեւ տեխնիկական համապատասխանության խնդիր կար, այնուհետեւ` կիրառությանն մեջ գտնվող միկրոսկոպիկ մեթոդները բավարար չէին ուղեղի ողջ պատկերը ստանալու համար: Տեխնոլոգիայի հեղինակները` Ստանֆորդի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամներն այլեւս լուծում են տվել բոլոր խնդիրներին, տեղեկացնում է FoxNews-ը։

Հարկ է նշել, որ նորարարությունը նախագահ Բարաք Օբամայի` ուղեղի գործառույթների ընթերցման եւ համապատասխան հիվանդությունների դեմ պայքարի միջոցների հայտնաբերմանը միտված, BRAIN նախաձեռնության շրջանակում իրականացված առաջին հետազոտության արդյունքն է:

Սովորաբար ուղեղը, նյարդային բջիջները եւ էլեկտրական ուղիները ծածկող ճարպոտ միջավայրի շնորհիվ, անթափանց տեսք են ստանում:  Նախնական տարբերակը ներկայացնող CLARITY-ին առաջարկում էր այդ միջավայրը հետեւյալ կերպ հեռացնել. սատկած մկան ուղեղի մեջ  ջրային հենքով գել էր ներարկվում` կառույցների տեղադրությունը չխախտելու նպատակով, եւ ապա, էլեկտրական լիցք պարունակող լուծույթի օգնությամբ ճարպոտ միջավայրը հալեցվում:

Սակայն տեխնոլոգիան կիրառող լաբորատորիաներից շատերը հյուսվածքի քայքայման համար անհրաժեշտ էլեկտրական լարում ապահովելու հնարավորություն չունեին, ուստի գիտահետազոտական խմբի անդամները նոր` առավել դյուրին մեթոդ են առաջարկել: Պարզվում է` հիշյալ միջավայրը կարելի է նաեւ քիմիկատների օգնությամբ տարրալուծել: Նոր մեթոդը մի փոքր ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց ավելի հեշտ է եւ հյուսվածքներին վնաս հասցնելու վտանգ չի պարունակում:

Լաբորատորիաներից մի քանիսը աուտիզմից կամ էպիլեպսիայից մահացած մարդկանց ուղեղն են ուսումնասիրում` այդ հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ հայտնաբերելու նպատակով: Նոր մեթոդը հրաշալի այլընտրանք է` արժեքավոր կլինիկական նմուշներն անվնաս պահելու համար:

Հետազոտողները նաեւ միկրոսկոպիկ խնդիրներին են անդրադարձել: Գիտնականները հաճախ, ուղեղի այս կամ այն հատվածն ուսումնասիրելու նպատակով, գունային մարկերի օգնությանն են դիմում, ինչը որոշակի հյուսվածքների եւ բջիջների, կոնկրետ հաճախականությամբ լուսավորման դեպքում, կանաչ, կապույտ կամ այլ գույն է հաղորդում: CLARITY-ի պարագայում գունավորումը հնարավոր է ուղեղի ողջ ծավալով իրականացնել: Խնդիրը պարզապես նրանում է, որ լույսի ազդեցության ենթարկվող մարկերը ժամանակի ընթացքում խամրում է եւ կորցնում գունավորելու հատկությունը: Խոչընդոտը հաղթահարելու նպատակով այստեղ եւս նոր տեխնոլոգիա է առաջարկվել, որի օգնությամբ հնարավոր է ուղեղի միանգամյա, համապարփակ պատկեր ստանալ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ