Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կապ կա երկրորդ տիպի դիաբետի և գլխուղեղի դեգեներացիայի միջև. med.news.am

Կապ կա երկրորդ տիպի դիաբետի և գլխուղեղի դեգեներացիայի միջև. med.news.am

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը, որն ինչպես հայտնի է՝ բացասական ազդեցություն ունի ուղեղի վրա, բերում է ուղեղանյութի կորստի:

 

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգտագործելով՝ հետազոտողները 10 տարիների ընթացքում ուսումնասիրել են երկրորդ տիպի շաքարային դիաբետով 614 հիվանդի գլխուղեղի կառուցվածքը: Նրանք հայտնաբերել են, որ երկարատեւ դիաբետը կապված է եղել ուղեղային հյուսվածքի մեծաքանակ կորստի հետ՝ ընդհուպ մինչեւ գլխուղեղի ատրոֆիա, հաղորդում է Fox News-ը:

 

Հետազոտողները նշել են, որ ծավալի ամենաշատ կրճատվում դիտվում է ուղեղի գորշ նյութում, որտեղ տեղակայված են նյարդաբջիջները: Գորշ նյութի կրճատումը հաճախ դիտվում է որպես նյարդադեգեներատիվ գործընթացի սկիզբ: Քանի որ նախկինում ցույց էր տրվել, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդներն Ալցհեյմերի հիվանդության մեծ վտանգ ունեն, արդյունքները ցույց են տալիս, որ ճանաչողական փոփոխությունները կարող են կապված լինել նյարդադեգեներացիայի հետ:

 

«Մենք չենք պնդում, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետով բոլոր հիվանդները պետք է անպայման հիվանդանան Ալցհեյմերի հիվանդությամբ, սակայն նրանցից շատերի մոտ մտածելու եւ ճանաչելու կարողությունը տարիքի հետ թուլանում է, նրանցից ոմանց մոտ դեգեներացիա է սկսվում եւ նույնիսկ Ալցհեյմերի հիվանդություն»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Նիկ Բրայենը՝ Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցից:

 

Դրանից հետեւում է, որ չափազանց կարեւոր է դիաբետով հիվանդների ճիշտ խնամքը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. webdiabet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ