Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ցողունային բջիջները կօգնեն վերականգնել ուղեղն ինսուլտից հետո. tert.am

Ցողունային բջիջները կօգնեն վերականգնել ուղեղն ինսուլտից հետո. tert.am

Ստենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ վնասված գոտիներում ցողունային բջիջների ներարկումը նպաստում է ինսուլտից հետո ուղեղի հյուսվածքների վերականգնմանը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով «Ридус»-ին:

 

Գիտնականների անցկացրած կլինիկական փորձարկումներին մասնակցել են նախկինում իշեմիկ ինսուլտ տարած մարդիկ: Օգտագործվել են հիվանդի հետ բարեկամական կապ չունեցող դոնորների ոսկրածուծի ցողունային բջիջները:

 

Փորձերի մեկնարկից վեց ամիս անց հետազոտության մասնակիցների մեծ մասի մոտ թուլացած կամ կաթվածահար վերջույթների գործառույթների բարելավում է արձանագրվել:

 

Մասնակից 2 կնոջ մոտ տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ընդամենը մեկ տարվա ընթացքում 71-ամյա հիվանդի մոտ վերականգնվել է ինքնուրույն տեղաշարժման ունակությունը, իսկ խոսքի և տեղաշարժման խանգարում ունեցող 33-ամյա կնոջ մոտ վերականգնվել է խոսքը և շարժողական ունակությունները:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ