Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մինչև 40 տարեկան երիտասարդների մոտ անքնությունը մեծացնում է ինսուլտի վտանգը

Մինչև 40 տարեկան երիտասարդների մոտ անքնությունը մեծացնում է ինսուլտի վտանգը

Թայվանում գտնվող Chi Mei բժշկական կենտրոնի գիտնականները հաստատել են, որ երիտասարդ մարդկանց մոտ անքնությունը ինսուլտի զարգացման գործոն է: Այս մասին հաղորդում է Meddaily-ն:

 

Հետազոտությունների գործընթացին ներգրավվել են անքնությամբ տառապող 21.438 և 64.314 քնի սովորական ռեժիմ ունեցող մարդիկ. արդյունքում պարզվել է, որ անքնությամբ տառապող մարդկանց մոտ ինսուլտի զարգացման հավանականության ռիսկային գործոնը բարձրանում է 54%-ով:

 

Փորձարկման 4 տարիների ընթացքում մշտական կամ երկարատև անքնությամբ տառապող խմբում աճել է ինսուլտի վտանգը, այն հատկապես նկատելի է եղել խմբի 18-ից 34 տարեկան մասնակիցների մոտ:

 

Ուսումնասիրության հեղինակներն ընդգծել են, որ իրենց հետազոտությունները կշարժեն անքնությամբ տառապող երիտասարդների ուշադրությունը, քանի որ սովորաբար հենց նրանք են անտեսում քնի խանգարման խնդիրները:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. pravmir.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ