Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Աղջկան վիրահատել ու նոր գանգ են տեղադրել, որը տպվել է 3D-տպիչով

Աղջկան վիրահատել ու նոր գանգ են տեղադրել, որը տպվել է 3D-տպիչով

Նիդերլանդների 22-ամյա բնակչուհուն գանգատուփի վերին հատվածի հաջող փոխպատվաստում են կատարել՝ այն փոխարինելով պլաստիկե իմպալնտով, որը տպվել է 3D-տպիչով:

 

Աղջիկը ոսկրերի քրոնիկ հիվանդություն է ունեցել, ինչի պատճառով նրա գանգուղեղի հաստությունը 1,5 սմ-ից դարձել է 5 սմ: Արդյունքում աղջկա մոտ առաջացել է տեսողության խանգարում ու գլխացավեր:

 

Հաղորդվում է, որ նոր օրգանը պատրաստված է կիսաթափանցիկ պլաստիկից: Վիրահատությունը տեւել է 23 ժամ:

 

Ինչպես նշվում է, ժամանակակից տեխնոլոգիաները փրկել են աղջկա կյանքը: Նրա սեփական գանգոսկրն այնքան հաստ է եղել, որ գլխուղեղի լուրջ վնասվածքները կամ մահն անխուսափելի կլինեին:

 

Վիրահատությունից հետո աղջկա տեսողությունը վերականգնվել է, նրա մոտ հիվանդության ախտանշաններ չկան ու նա լիովին գործունյա է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. furfur.me
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ