Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Վիրտուալ իրականությունը օգնում է վերականգնվել ինսուլտից հետո

Վիրտուալ իրականությունը օգնում է վերականգնվել ինսուլտից հետո

Ինսուլտից հետո մարդիկ հաճախ կորցնում են ձեռքերն աշխատեցնելու կարողությունը: Մինեսոտայի համալսարանի աշխատակիցները հատուկ վերականգնողական մեթոդ են փորձարկել:  Հիմքում «Վիրտուալ ձեռքեր» ծրագիրն է:

Այն աշխատում է նյարդահամակարգչային ինտերֆեյսում, որը ձեռքերը կառավարելու ունակությունից զրկված հիվանդներին հնարավորություն է տալիս մարզվել: Վերականգնողական սեանսի ընթացքում բժիշկը հիվանդի ձեռքը թեքում է տարբեր կողմեր, նրան առաջարկելով պատկերացնել, որ հենց ինքն է շարժում այն:

Էկրանին զուգահեռ ցուցադրվում են ուղեղի ակտիվության ցուցանիծները: Ինտերֆեյսը մարդուն հնարավորություն է տալիս մտովի կառավարել վիրտուալ ձեռքը` մարզելով իրականում ձեռքերը շարժելու համար անհրաժեշտ ուղեղի հատվածները, հաղորդում է MedDaily.ru-ն:

Վերականգնողական մեթոդը փորձարկել են վեց հիվանդների մոտ (մի քանի սեանս` երկու ժամով): Նրանց ակնոց են տվել` ձեռքերի եռաչափ պատկերի խաբկանք ստեղծելու համար: Բուժման փուլի ավարտին հիվանդները 81% ճշգրտությամբ կարողանում էին կառավարել վիրտուալ ձեռքերը: Գիտնականները փորձը դրական են գնահատում եւ նախատեսում են անցկացնել զանգվածային հետազոտություն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mn.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ