Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ճապոնացի գիտնականները կարողացել են «փոփոխել» կենսաբանական ժամացույցը

Ճապոնացի գիտնականները կարողացել են «փոփոխել» կենսաբանական ժամացույցը

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ մարդկային ուղեղում կան «ջնջելու կոճակներ», որոնք օգնում են շատ արագ հարմարվել ժամային գոտու փոփոխմանը:

Կաթնասունների մոտ նրանց «ներքին» ժամացույցի աշխատանքը ղեկավարում է գիպոտալամուսի հատվածներից մեկը, որը բջիջներին ազդակներ է ուղարկում՝ դրանք համաժամանակեցնելով:

Կիոտոյի համալսարանից Յոշիակի Յամագուչին ու նրա գործընկներները հաստատել են, որ դրա հետ կապված են արգինին-վազոպրեսսիններն ինչպես նաեւ V1a եւ V1b ռեցեպտորները: Քիմիական ճանապարհով գիտնականներին հաջողվել է լաբորատոր մկների մոտ զսպել այդ ռեցեպտորների աշխատանքը: Կենդանիների համար ստեղծվել էր ցիկլ, երբ 12 ժամ լույսը փոխարինվում էր 12 ժամ մթությամբ, այնուհետ առաջ են տվել 8 ամով: Արդյունքում սովորական կրծողների մոտ բիոռիթմերի վերականգման համար պահանջվել է 10 օր, իսկ «անջատված» ռեցեպտորներով մկներին 2-4 օրից ոչ ավել: Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում, հաղորդում է Russia Today-ը:

Հետազոտողները հույս ունեն, որ հետագայում հնարավոր կլինի դեղամիջոց ստեղծել, որը մարդկանց կօգնի հաղթահարել ժամային գոտիների փոփոխությունը: Ներքին բիոռիթմերի անհամապատասխանությունը օրվա ժամերին ծագում է այն մարդկանց մոտ, ովքեր աշխատում են գիշերային ժամերին կամ մեծ հեռավորությունների չվերթներ են ունենում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sciencemagic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ