Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Արհեստական ինտելեկտը հասել է 4 տարեկան երեխայի մակարդակին

Արհեստական ինտելեկտը հասել է 4 տարեկան երեխայի մակարդակին

Իլինոյսի համալսարանի (Չիկագո) հետազոտողները փորձարկել են արհեստական ինտելեկտի՝ աշխարհում ամենակատարյալ համակարգի IQ-ն: Պարզվել է, որ ConceptNet 4 համակարգի ինտելեկտի մակարդակը համապատասխանում է 4 տարեկան երեխայի մտավոր ունակություններին, ինչը համեստ արդյունք է: Այս մասին հայտնում է Computerworld-ը:

Մասնագետները նշում են, որ նախկինի պես հեռու է ողջախոհ արհեստական համակարգի ստեղծումը, որը կկարողանա մրցել գոնե 8 տարեկան երեխայի ինտելեկտի հետ:

Նշենք, որ համակարգը ենթարկվել է Weschsler Preschool and Primary Scale of Intelligence թեստի: Դա ստանդարտ թեստ է, որին ենթարկվում են նախադպրոցական տարիքի երեխաներն ԱՄՆ-ում: Համակարգը հրաշալի կատարել է բառապաշարին առնչվող և նմանությունների հայտնաբերման հանձնարարությունները, սակայն դժվարացել է հարցերին պատասխանելիս:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ