Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կարմիր մսի օգտագործումը կարող է առաջացնել Ալցհեյմերի հիվանդություն. գիտնականներ

Կարմիր մսի օգտագործումը կարող է առաջացնել Ալցհեյմերի հիվանդություն. գիտնականներ

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ճաշացանկում կարմիր մսի հաճախակի առկայությունը վտանգավոր է ուղեղի համար: Նման դիետան հանգեցնում է բացասական փոփոխությունների, այդ թվում՝ առաջացնում Ալցհեյմերի հիվանդություն:

Պրոֆեսոր Ջորջ Բարտզոքիսի խոսքերով՝ մարդու համար վտանգավոր են տաու և բետա-ամիլոիդ պրոտեինները, որոնք քայքայում են նեյրոնների միջև կապը:

Մսի օգտագործումը բերում է օրգանիզմում երկաթի կուտակման, ինչը արագացնում է այդ բացասական գործընթացը՝ խախտելով մարդկային ուղեղի աշխատանքը՝ հաղորդում է Myjane պորտալը:

Պրոֆեսորը ընդգծում է, որ Ալցհեյմեր հիվանդության ու երկաթի բարձր մակարդակի պարունակության կապը հայտնի էր նաև նախկինում: Սակայն մինչև այս պահը գիտնականները ենթադրում էին, որ երկաթի կուտակումը հիվանդության հետևանք է: Սակայն պարզվել է, որ դա ոչ թե վատ հետևանք է, այլ պատճառ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. newsfiber.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ