Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդը սկսում աչքերն ավելի հաճախակի թարթել

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդը սկսում աչքերն ավելի հաճախակի թարթել

Ճապոնացի գիտնականներին մտահոգում էր, թե ինչու երբեմն մարդը մեկ րոպեում աչքը թարթում է 15-ից 20 անգամ, այն դեպքում, երբ ֆիզիոլոգիապես հնարավոր է աչքը թարթել մեկ րոպեում չորս անգամից ոչ ավել։ Այդ երևույթը հասկանալու համար, Թամամի Նականոն մի խումբ ուսանողների հետ փորձ է անցկացրել -գրում է newsru.com-ը։ 30 րոպե ուսանողները նայում էին «Միստեր Բին» սերիալը, իսկ այդ ընթացքում նրանց ուղեղը սկանավորվում էր ՄՌՏ-ով։

 

Պարզվում է, որ երբ մեր աչքերը թարթում ենք, ապա նման ձևով «վերաբեռնում» ենք մեր ուղեղը։ Այսինքն, ուղեղի «պասսիվ» համակարգը հանկարծ դառնում է ակտիվ։ Գիտնականները ուղեղը պայմանականորեն բաժանում են երկու համակարգի․ պասսիվ և ակտիվ։ Պասիվը գործում է, երբ մարդն «ընկղմված է իր մեջ», իսկ ակտիվը՝ անմիջապես որևէ առաջադրանք կատարելիս։ Նրանց միջև մշտապես տեղի է ունենում փոխարկում։

 

Սակայն գիտնականը բացահայտեց․ դեռևս գոյություն ունի ուշադրության թիկնային համակարգ, որը միանում է, երբ մարդ կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Աչքերը թարթելիս, ուղեղը դրանից փոխարկվում է պայմանականորեն պասսիվ ռեժիմի։ Ընդ որում, դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, եթե մարդը մասնակցում է պրոցեսի, որը պահանջում է կենտրոնացում։

 

Այսինքն, ըստ էության, թարթելով մենք դեն ենք նետում լարվածությունը և ուղեղին «գերջեռուցվելու» հնարավորություն չենք տալիս։

Լուսանկարը. http://www.copypaste.am
Թարգմանությունը. http://mediainform.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ