Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կոմայից դուրս եկած բրիտանացին մոռացել է անգլերենը, բայց խոսել է ուելսերեն

Կոմայից դուրս եկած բրիտանացին մոռացել է անգլերենը, բայց խոսել է ուելսերեն

Բրիտանական Բեթվիկ քաղաքի 81-ամյա բնակիչ Ալան Մորգանը, որը ծանր ինսուլտից հետո կոմայի մեջ է ընկել, արթնանալով, մոռացել է անգլերենն ու սահուն խոսել նրան ավելի վաղ անծանոթ ուելսերեն, հայտնում է newsru.co.il-ը:

 

Այս զարմանալի դեպքի մասին անցյալ շաբաթ գրել են արտասահմանյան ԶԼՄ-ները, մասնավորապես՝ բրիտանական The Telegraph թերթը:

 

Բժիշկները Մորգանի մոտ աֆազիա են ախտորոշել՝ հիվանդություն, որի ժամանակ հիվանդը ուղեղի խոսքի համար պատասխանատու հատվածի չգործելու պատճառով լիովին կամ մասամբ կորցնում է խոսելու ունակությունը:

 

Պարբերականը նշում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մորգանին, ով այդ ժամանակ երեխա է եղել, տարհանել են Ուելս, որտեղ նրան շրջապատել են ուելսերեն խոսողները: Բայց նա ո՛չ այն ժամանակ, ո՛չ տարհանման պահից 70 տարի անց չի խոսել այդ լեզվով:

 

Ներկայումս Մորգանը փորձում է իր կնոջ օգնությամբ նորից անգլերեն խոսել, ինչը դժվար առաջադրանք է 80-ամյա թոշակառուի համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ